Սաղմոս 52։1-9

Նվագավարին։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը, երբ եդոմացի Դովեկը եկավ ու պատմեց Սավուղին, որ Դավիթը Աքիմելեքի տուն է եկել+։ 52  Ինչո՞ւ ես պարծենում չարությամբ, ո՜վ դու հզոր+։Աստծու սիրառատ բարությունն ամեն օր հարատև է+։   Լեզուդ դժբախտություններ է ծրագրում, սուր է ինչպես ածելին+,Խաբեությամբ է գործում+։   Դու չարն ավելի ես սիրում, քան բարին+,Ստությունը՝ ավելի, քան արդար խոսքերը+։ (Սելա)   Սիրում ես ամեն կործանարար խոսք+,Ո՜վ դու խաբեբա լեզու+։   Աստված վայր կգցի քեզ հավիտյան+,Գետին կտապալի ու դուրս կքաշի քեզ քո վրանից+Եվ արմատախիլ կանի ողջերի երկրից+։ (Սելա)   Արդարները կտեսնեն դա ու կվախենան+,Կծիծաղեն նրա վրա+։   Այդպիսին է այն մարդը, որն Աստծուն չի դարձնում իր ամրոցը+,Այլ իր անբավ հարստությանն է վստահում+,Ուրիշներին դժբախտություններ է պատճառում և դրանցում է ապաստան փնտրում+։   Իսկ ես սաղարթախիտ ձիթենու+ նման կլինեմ Աստծու տան մեջ.Աստծու սիրառատ բարությանը պիտի վստահեմ ընդմիշտ և հավիտյան+։   Պիտի առհավետ գովեմ քեզ քո արած գործերի համար+Եվ հույսս քո անվան վրա պիտի դնեմ նրանց ներկայությամբ, ովքեր նվիրված են քեզ, որովհետև դա է բարին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։