Սաղմոս 53։1-6

Նվագավարին։ Մախալաթ*+։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը։ 53  Անմիտն ասաց իր սրտում.«Եհովա չկա»+։Նրանց գործերը կործանարար են, և նրանք նողկալի բաներ են անում իրենց անարդարության մեջ +։Չկա մեկը, որ բարին գործի+։   Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին+՝Տեսնելու, թե արդյոք կա՞ մեկը, որ հասկացողություն ունենա, մեկը, որ Եհովային փնտրի+։   Բոլորն էլ մոլորվեցին, բոլորն էլ միասին ապականվեցին+։Չկա մեկը, որ բարին գործի+,Նույնիսկ մեկը չկա։   Մի՞թե չարություն գործողների մեջ չկա մեկը, որ հասկացողություն ունենա+։Նրանք հացի պես խժռում են իմ ժողովրդին+։Նրանք չեն կանչում Եհովային+։   Մեծ սարսափով լցվեցին այնտեղ+,Որտեղ սարսափելու ոչինչ չկար+։Աստված ցիրուցան է անելու քեզ վրա հարձակվողների ոսկորները+։Դու նրանց ամոթահար կթողնես, որովհետև Եհովան մերժել է նրանց+։   Երանի՜ թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը+։Երբ Եհովան հետ դարձնի իր գերեվարված ժողովրդին+,Թող Հակոբը ուրախանա, թող Իսրայելը ցնծա+։

Ծանոթագրություններ

Հվնբր երաժշտ. տերմին է։
Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։