Սաղմոս 54։1-7
Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը։ Երբ զիփացիները եկան ու Սավուղին ասացին. «Դու չգիտե՞ս, որ Դավիթը մեզ մոտ է թաքնված»+։
54 Ո՜վ Աստված, քո անվամբ փրկի՛ր ինձ+Եվ քո զորությամբ պաշտպանի՛ր իմ դատը+։
2 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը+.Ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին+,
3 Որովհետև օտարները վեր կացան իմ դեմ,Եվ բռնակալները իմ հոգին են փնտրում+։Նրանք Աստծուն չունեն իրենց աչքի առաջ+։ (Սելա)
4 Ահա Աստված իմ օգնականն է+.Եհովան նրանց հետ է, ովքեր պահպանում են իմ հոգին։
5 Նա կհատուցի իմ թշնամիներին՝ իրենց արած չարության համար+.Քո ճշմարտությամբ լռությա՛ն մատնիր նրանց+։
6 Ես հոժար կամքով զոհեր կմատուցեմ քեզ+։Կգովերգեմ քո անունը, ո՜վ Եհովա, քանի որ դա է բարին+։
7 Իմ բոլոր նեղություններից նա ազատեց ինձ+,Եվ աչքերս հաղթանակած նայեցին իմ թշնամիներին+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։