Սաղմոս 56։1-13
Նվագավարին։ «Համր աղավնին հեռավոր վայրերում»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ Երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում+։
56 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Աստված, որովհետև մահկանացու մարդն ուզում է ինձ ատամներով բռնել+։Ամեն օր պատերազմելով իմ դեմ՝ նա նեղում է ինձ+։
2 Ոսոխներս ամեն օր փորձում են ատամներով բռնել ինձ+,Շատերը գոռոզամտորեն պատերազմ են մղում իմ դեմ+։
3 Որ օրն էլ որ վախենամ, քեզ պիտի ապավինեմ+։
4 Աստծու հետ միության մեջ լինելով՝ կգովաբանեմ նրա խոսքը+։Աստծուն եմ ապավինում, ես չեմ վախենա+։Ի՞նչ կարող է անել ինձ մարմինը+։
5 Ամեն օր նրանք վնաս են հասցնում ինձ,Նրանց բոլոր մտքերը ի չարն են իմ դեմ+։
6 Նրանք հարձակվում են, թաքնվում+,Քայլերիս են հետևում+,Դարան մտած՝ իմ հոգուն են սպասում+։
7 Մերժի՛ր նրանց իրենց չար դիտավորությունների համար+։Բարկությամբ տապալի՛ր ժողովուրդներին, ո՛վ Աստված+։
8 Դու գրի ես առել իմ թափառումների մասին+։Իմ արցունքները քո տկի մեջ դիր+։Չէ՞ որ դրանք քո գրքի մեջ են+։
9 Այն ժամանակ՝ այն օրը, երբ ես կանչեմ, թշնամիներս հետ կդառնան+,Որովհետև հաստատ գիտեմ, որ Աստված ինձ հետ է+։
10 Աստծու հետ միասնության մեջ+՝ ես պիտի գովաբանեմ իր խոսքը+,Եհովայի հետ միասնության մեջ՝ պիտի գովաբանեմ իր խոսքը։
11 Աստծուն եմ ապավինում, ես չեմ վախենա+։Ի՞նչ կարող է անել ինձ մարդը+։
12 Ինձ վրա են, ո՜վ Աստված, քեզ տված երդումները+։Երախտագիտության խոսքեր պիտի քեզ մատուցեմ+,
13 Որովհետև դու իմ հոգին ազատեցիր մահից+Եվ ոտքերս՝ սայթաքելուց+,Որպեսզի Աստծու առաջ քայլեմ կենդանի եղողների լույսի մեջ+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։