Սաղմոս 57։1-11

Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ Երբ նա փախել էր Սավուղից ու թաքնվել քարայրում+։ 57  Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Աստված, բարեհա՛ճ եղիր+,Որովհետև իմ հոգին քեզ մոտ է ապաստան գտել+.Քո թևերի հովանու տակ եմ ապաստան գտնում, մինչև որ ձախորդություններն անցնեն+։   Ես Բարձրյալ Աստծուն եմ կանչում՝ ճշմարիտ Աստծուն, որը հանուն ինձ՝ դրանց վերջը կդնի+։   Նա օգնություն կուղարկի երկնքից ու կփրկի ինձ+։Նա շփոթության մեջ կգցի նրան, ով ուզում է ինձ ատամներով բռնել+։ (Սելա)Աստված կուղարկի իր սիրառատ բարությունն ու ճշմարտությունը+։   Իմ հոգին առյուծների մեջ է+,Ես ստիպված եմ պառկել խժռողների մեջ՝ մարդկանց որդիների մեջ,Որոնց ատամները նիզակներ ու նետեր են+,Եվ որոնց լեզուն սրածայր սուր է+։   Երկնքից վե՛ր բարձրացիր, ո՜վ Աստված+,Թող քո փառքը ամբողջ երկրի վրա լինի+։   Նրանք ցանց պատրաստեցին իմ ոտքերի համար+,Հոգիս վհատված է+։Իմ առջև ծուղակ փորեցին,Բայց իրե՛նք ընկան դրա մեջ+։ (Սելա)   Սիրտս ամուր է, ո՜վ Աստված+,Սիրտս ամուր է։Պիտի երգեմ ու սաղմոս ասեմ+։   Արթնացի՛ր, փա՜ռք իմ+, Արթնացի՛ր, տավի՛ղ, և դո՛ւ, քնա՛ր+։ Ես կարթնացնեմ լուսաբացը։   Պիտի գովերգեմ քեզ ժողովուրդների մեջ, ո՜վ Եհովա+,Պիտի սաղմոս երգեմ քեզ ազգությունների մեջ+, 10  Որովհետև քո սիրառատ բարությունը մեծ է, մինչև երկինք է հասնում+,Եվ քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը+։ 11  Երկնքից վե՛ր բարձրացիր, ո՜վ Աստված+,Թող քո փառքը ամբողջ երկրի վրա լինի։

Ծանոթագրություններ

Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։