Սաղմոս 6։1-10
Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Ցածր օկտավա+։ Դավթի երգը։
6 Ո՛վ Եհովա, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ+Եվ մի՛ ուղղիր ինձ քո զայրույթով+։
2 Ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը, ո՛վ Եհովա, որովհետև թառամում եմ ես+,Բուժի՛ր ինձ+, Եհո՛վա, որովհետև ոսկորներս սարսռում են։
3 Հոգիս սաստիկ խռովված է+,Եվ դու, Եհո՛վա, մինչև ե՞րբ պիտի սպասես+։
4 Դարձի՛ր+, ո՛վ Եհովա, ազատի՛ր իմ հոգին+,Փրկի՛ր ինձ հանուն քո սիրառատ բարության+։
5 Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա+,Գերեզմանում* ո՞վ կգովերգի քեզ+։
6 Ես ուժասպառ եմ եղել իմ հառաչանքներից+,Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը+,Արցունքներովս ողողում եմ իմ անկողինը+։
7 Վշտից տկարացավ աչքս+,Խավարեց ինձ թշնամություն անողների պատճառով+։
8 Հեռացե՛ք ինձանից, ո՛վ բոլոր չարություն գործողներ+,Որովհետև Եհովան կլսի իմ լացի ձայնը+։
9 Եհովան կլսի բարեհաճություն ստանալու իմ աղաչանքը+,Եհովան կընդունի իմ աղոթքը+։
10 Իմ բոլոր թշնամիները խիստ կամաչեն+ ու կզարհուրեն,Նրանք հետ կդառնան և իսկույն կամաչեն+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։