Սաղմոս 60։1-12
Նվագավարին։ «Հիշեցման շուշան»։ Միքթամ*։ Դավթի սաղմոսը։ Ուսուցանելու համար+։ Երբ նա կռվեց Արամ-Նահարայիմի և Արամ-Զոբայի հետ, և Հովաբը վերադարձավ ու Աղի հովտում հարվածեց Եդոմին՝ կոտորելով տասներկու հազար մարդ+։
60 Ո՛վ Աստված, դու մերժեցիր մեզ, դու ճեղքեցիր մեր շարքերը+.Դու բարկությամբ բորբոքվեցիր։ Վերականգնի՛ր մեզ+։
2 Դու երկիրը ցնցեցիր ու պատռեցիր նրան+։Բուժի՛ր նրա կոտրվածքները, որովհետև նա երերում է+։
3 Դու քո ժողովրդին նեղություն տեսնել տվեցիր+։Մեզ գինի խմեցրիր, որից մենք օրորվում ենք+։
4 Քեզանից վախեցողներին դու ազդանշան+ տվեցիր,Որ նրանք խույս տալով փախչեն նետերից։ (Սելա)
5 Որպեսզի քո սիրելիներն ազատվեն+,Փրկի՛ր քո աջ ձեռքով և պատասխա՛ն տուր մեզ+։
6 Աստված խոսեց իր սրբության մեջ+.«Ես պիտի ցնծամ, Սյուքեմը որպես բաժին պիտի տամ+Եվ Սոկքոթի հարթավայրը պիտի չափեմ+։
7 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն+,Եփրեմը ամրոցն է իմ առաջնորդի,Հուդան իմ գավազանն է*+։
8 Մովաբը իմ լվացվելու ամանն է+։Եդոմի վրա կգցեմ իմ սանդալները+։Փղշտացիների երկրի վրա կբացականչեմ հաղթանակած»+։
9 Ո՞վ է տանելու ինձ պաշարված քաղաքը+։Ո՞վ է առաջնորդելու ինձ մինչև Եդոմ+։
10 Մի՞թե դու չես, ո՛վ Աստված, որ մերժել ես մեզ+Եվ մեր զորքերի հետ դուրս չես գալիս իբրև Աստված+։
11 Օգնի՛ր մեզ, որ դուրս գանք նեղության միջից+,Քանի որ զուր է մարդուց սպասվող փրկությունը+։
12 Մենք Աստծուց ենք զորություն ստանալու+,Եվ նա ինքն է ոտնակոխ անելու մեր թշնամիներին+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
^ Եբր. բառը նշ. է երկար ցուպ, որը խորհրդանշ. է ղեկավարի հրամաններ տալու իրավունքը։