Սաղմոս 63։1-11

Դավթի երգը։ Երբ նա Հուդայի անապատում էր գտնվում+։ 63  Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես, ես քեզ եմ փնտրում+։Հոգիս ծարավ է քեզ+։Մարմինս ուժասպառ է եղել քեզ փափագելովՉոր ու ցամաքած երկրում, որտեղ ջուր չկա+։   Այսպես ես նայեցի քեզ սուրբ վայրում+՝Տեսնելով քո զորությունն ու փառքը+։   Որովհետև քո սիրառատ բարությունը կյանքից ավելի լավ է+.Շուրթերս քեզ պիտի գովեն+։   Այսպես կօրհնեմ քեզ իմ ողջ կյանքի ընթացքում+,Քո անունով կբարձրացնեմ իմ ձեռքերը+։   Ասես ամենալավ՝ պարարտ կտորներով կշտացել է հոգիս+,Եվ բերանս ցնծության շուրթերով քեզ է գովաբանում+։   Երբ հիշում եմ քեզ իմ անկողնում+,Գիշերվա պահերին* քո մասին եմ խորհում+,   Որովհետև դու ինձ օգնության հասար+,Եվ թևերիդ հովանու տակ ես կցնծամ ուրախությունից+։   Ամենուրեք հոգիս քեզ է հետևում+.Քո աջ ձեռքը ամուր պահում է ինձ+։   Իսկ նրանք, ովքեր փնտրում են հոգիս, որ կործանեն այն+,Կիջնեն երկրի խորունկ տեղերը+։ 10  Նրանք սրի իշխանությանը կհանձնվեն+,Աղվեսների բաժին կդառնան+։ 11  Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա+։Նրանով երդվող ամեն ոք պիտի պարծենա+,Որովհետև սուտ խոսողների բերանը պիտի պապանձվի+։

Ծանոթագրություններ

Դավիթ թագավորի ժամանակներում իսրայելացիները գիշերը բաժանում էին երեք մասերի։ Գիշերվա առաջին պահը տևում էր ժ. 18։00-ից մինչև 22։00, երկրորդը՝ 22։00-ից մինչև 2։00, իսկ երրորդը՝ 2։00-ից մինչև առավոտվա ժ. 6։00։