Սաղմոս 64։1-10

Նվագավարին։ Դավթի երգը։ 64  Լսի՛ր, ո՛վ Աստված, իմ ձայնը, երբ տագնապած եմ+։Թշնամու պատճառած ահից պահպանի՛ր իմ կյանքը+։   Ծածկի՛ր ինձ չարագործների գաղտնի խորհած դավերից+,Անօրենություն գործողների ամբոխներից+,   Որոնք սրի պես սրում են իրենց լեզուն+Եվ պատրաստում են իրենց նետը՝ դառը խոսքը+,   Որպեսզի թաքստոցներից նետահարեն անարատին+։Նրանք հանկարծակի նետահարում են նրան ու չեն վախենում+։   Նրանք համառորեն դիմում են չարախոսության+,Խոսում են այն մասին, որ գաղտնի թակարդներ լարեն+,Եվ ասում են. «Ո՞վ է տեսնում դրանք»+։   Նրանք անարդար բաներ են խորհում+,Թաքցնում են լավ մտածված խորամանկ հնարքներ+։Խորն է յուրաքանչյուրի ներսը, նրա սիրտը+։   Բայց Աստված նետերով հանկարծակի կհարվածի նրանց+,Եվ նրանք կվիրավորվեն+։   Նրանց պատճառով ուրիշը կսայթաքի+,Բայց նրանց լեզուն հենց իրենց դեմ կուղղվի+։Բոլոր նրանց տեսնողները կտարուբերեն իրենց գլուխները+,   Եվ բոլոր մարդիկ կվախենան+։Նրանք Աստծու գործերի մասին կպատմեն+Եվ կըմբռնեն նրա գործը+։ 10  Արդարը Եհովայով կուրախանա և ապաստան կգտնի նրա մոտ+,Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան+։

Ծանոթագրություններ