Սաղմոս 66։1-20

Նվագավարին։ Երգ, սաղմոս։ 66  Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, երկրի բոլո՛ր մարդիկ+,   Սաղմո՛ս երգեք նրա անվան փառքին+,Գովաբանությո՛ւն և փա՛ռք տվեք նրան+։   Աստծուն ասացե՛ք. «Քո գործերը ակնածանք են ներշնչում+։Այնքա՜ն մեծ է քո զորությունը, որ թշնամիներդ քծնելով քո առաջն են գալու+։   Երկրի բոլոր մարդիկ խոնարհվելու են քո առաջ+Եվ սաղմոս են երգելու քեզ, սաղմոս են երգելու քո անվանը»+։ (Սելա)   Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը+։Մարդկանց որդիների համար նրա կատարած գործերը ակնածանք են ներշնչում+։   Նա ծովը ցամաքի վերածեց+։Գետի միջով նրանք քայլելով անցան+։Այնտեղ մենք ուրախացանք նրանով+։   Նա հավիտյան իշխում է իր հզորությամբ+,Նրա աչքերը միշտ հսկում են ազգերին+։Իսկ նրանք, ովքեր կամակոր են, թող չպարծենան+։ (Սելա)   Օրհնե՛ք մեր Աստծուն, ո՛վ ժողովուրդներ+,Եվ նրան ուղղված ձեր գովաբանության ձայնը լսելի դարձրեք+։   Նա մեր հոգին կենդանի է պահում+Եվ թույլ չի տալիս, որ մեր ոտքերը սասանվեն+։ 10  Որովհետև դու քննեցիր մեզ, ո՛վ Աստված+,Դու զտեցիր մեզ, ինչպես արծաթն են զտում+։ 11  Դու մեզ որսացանցի մեջ գցեցիր+,Ծանր բեռ դրիր մեր մեջքերին։ 12  Դու թույլ տվեցիր մահկանացու մարդուն, որ ձի հեծած անցնի մեր գլխի վրայով+։Մենք անցանք հրի ու ջրի միջով+,Եվ դու մեզ թեթևացում բերեցիր+։ 13  Քո տունը կմտնեմ ողջակեզներով+,Իմ խոստումները կկատարեմ քո առաջ+, 14  Որոնք իմ շուրթերը խոստացան+,Եվ որոնց մասին իմ բերանը խոսեց, երբ ես նեղության մեջ էի+։ 15  Պարարտ կենդանիներից ողջակեզներ եմ քեզ մատուցելու+Խոյերի զոհաբերական ծխի հետ։Ցլեր և նոխազներ եմ քեզ մատուցելու+։ (Սելա) 16  Եկե՛ք, Աստծուց բոլոր վախեցողներ, լսեցե՛ք, և ես կպատմեմ+,Թե նա ինչ է արել իմ հոգու համար+։ 17  Ես կանչեցի նրան իմ բերանով+,Եվ փառաբանություն կար լեզվիս վրա+։ 18  Եթե ես չար բան խորհեի իմ սրտում,Եհովան ինձ չէր լսի+։ 19  Աստված իսկապես լսեց+,Նա ուշ դարձրեց իմ աղոթքի ձայնին+։ 20  Օրհնյա՜լ լինի Աստված, որ չմերժեց իմ աղոթքըԵվ չզրկեց ինձ իր սիրառատ բարությունից+։

Ծանոթագրություններ