Սաղմոս 67։1-7

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Երգ, սաղմոս։ 67  Աստված իր բարեհաճությունը ցույց կտա և կօրհնի մեզ+,Նա կփայլեցնի իր երեսը մեզ վրա+, (սելա)   Որպեսզի քո ճանապարհը հայտնի լինի երկրի վրա+,Եվ քո տված փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ+։   Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված+,Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ+։   Թող ազգերը ուրախանան և ցնծան+,Որովհետև դու ուղղամտությամբ ես դատելու ժողովուրդներին+Եվ երկրի վրա առաջնորդելու ես ազգերին։ (Սելա)   Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված+,Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ+։   Երկիրն իր պտուղը կտա+.Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ+։   Աստված կօրհնի մեզ+,Եվ երկրի բոլոր ծայրերը կվախենան նրանից+։

Ծանոթագրություններ