Սաղմոս 69։1-36

Նվագավարին։ Շուշաններ+։ Դավթի սաղմոսը։ 69  Փրկի՛ր ինձ, ո՛վ Աստված, որովհետև ջրերը մինչև իսկ իմ հոգուն հասան+։   Ընկղմվեցի ցեխի մեջ, որտեղ կանգնելու համար հատակ չկա+։Խոր ջրերի մեջ մտա,Եվ հորձանքը տարավ ինձ+։   Հոգնել եմ կանչելուց+։Կոկորդս չորացել է։Աչքերս նվաղել են իմ Աստծուն սպասելուց+։   Առանց պատճառի ինձ ատողները գլխիս մազերից ավելի շատ են դարձել+։Շատացել են ինձ լռության մատնել ցանկացողները, որ առանց պատճառի թշնամացել են ինձ+։Ինչ որ չեմ գողացել, այն պետք է վճարեմ։   Ո՛վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը,Եվ քեզանից ծածուկ չեն իմ հանցանքները+։   Թող իմ պատճառով չամաչեն քեզ հուսացողները+,Ո՛վ Գերիշխան Տեր, Զորքերի՛ Տեր Եհովա+։Թող իմ պատճառով ամոթ չզգան քեզ փնտրողները+,Ո՛վ Իսրայելի Աստված+։   Քեզ համար նախատինք կրեցի+,Ամոթը ծածկել է իմ երեսը+։   Ես օտարի պես եմ դարձել իմ եղբայրների համար+Եվ անծանոթ՝ իմ մոր որդիների համար+։   Որովհետև քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ+,Եվ քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան+։ 10  Ես լաց եղա, և հոգիս ծոմ պահեց+,Բայց դա նախատինք եղավ ինձ+։ 11  Երբ քուրձ հագա որպես հանդերձ,Առակ+ դարձա նրանց համար։ 12  Դարպասի մոտ նստողները սկսեցին խոսել իմ մասին+,Եվ ոգելից խմիչքներ խմողների երգերի նյութը դարձա+։ 13  Բայց իմ աղոթքը, ո՛վ Եհովա, քեզ է ուղղված+Ընդունելի ժամանակ, ո՛վ Աստված+։Քո մեծ սիրառատ բարությամբ պատասխանի՛ր և ցո՛ւյց տուր ինձ, որ դու իսկական փրկիչ ես+։ 14  Հանի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ+։Թող որ ազատվեմ ինձ ատողներից+ ու խոր ջրերից+։ 15  Թող որ ջրերի հորձանքը ինձ չտանի+,Եվ անդունդը ինձ կուլ չտա,Ոչ էլ ջրհորը իր բերանը փակի ինձ վրա+։ 16  Պատասխա՛ն տուր ինձ, ո՛վ Եհովա, որովհետև բարի է քո նվիրված սերը+։Քո ողորմության շատության համեմատ ուշադրությո՛ւն դարձրու ինձ+ 17  Եվ երեսդ մի՛ ծածկիր քո ծառայից+։Շտապի՛ր պատասխանել ինձ, քանի որ ես անչափ նեղված եմ+։ 18  Մոտեցի՛ր իմ հոգուն, փրկի՛ր նրան+.Թշնամիներիցս ազատի՛ր ինձ+։ 19  Դու գիտես իմ կրած նախատինքը, ամոթն ու անարգանքը+։Բոլոր ինձ թշնամություն անողները քո առջևում են+։ 20  Նախատինքը կոտրել է սիրտս, վերքս անդարմանելի է+։Ցավակցողի սպասեցի, բայց չկար+,Մխիթարող փնտրեցի, բայց չգտա+։ 21  Կերակուրի փոխարեն ինձ թունավոր խոտ տվեցին+,Եվ երբ ծարավ էի, փորձեցին ինձ քացախ խմեցնել+։ 22  Թող նրանց սեղանը իրենց առջև որոգայթ դառնա+,Եվ ինչը որ նրանց բարօրությանը պետք է ծառայի՝ թակարդ+։ 23  Թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն+,Եվ նրանց մեջքը միշտ դողացրու+։ 24  Թափի՛ր նրանց վրա քո դատապարտությունը+,Եվ թող քո բորբոքված բարկությունը հասնի նրանց+։ 25  Թող նրանց պարսպապատ բանակատեղը ամայի դառնա+,Նրանց վրաններում թող բնակվող չլինի+. 26  Որովհետև նրանք հետապնդեցին նրան, ում ինքդ հարվածեցիր+,Եվ պատմում են նրանց ցավերի մասին, ում ինքդ խոցեցիր։ 27  Անօրենությո՛ւն ավելացրու նրանց անօրենության վրա+,Եվ թող նրանք արդար չհամարվեն քո կողմից+։ 28  Թող ջնջվեն նրանք ողջերի գրքից+Եվ չգրվեն արդարների հետ+։ 29  Բայց ես ընկճված եմ ու ցավի մեջ եմ+։Թող քո ուղարկած փրկությունը, ո՛վ Աստված, պահպանի ինձ+։ 30  Ես երգով կգովաբանեմ Աստծու անունը+Եվ գոհություն մատուցելով՝ կմեծարեմ նրան+։ 31  Սա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը+,Քան մատղաշ ցուլը՝ եղջերավոր ու երկկճղակավոր+։ 32  Հեզերը կտեսնեն դա և կուրախանան+։Ո՛վ Աստծուն փնտրողներ, թող ապրի ձեր սիրտը+, 33  Որովհետև Եհովան լսում է աղքատներին+Եվ չի արհամարհի գերի ընկած իր ժողովրդին+։ 34  Թող երկինքն ու երկիրը գովաբանեն նրան+,Ծովերը և նրանցում բոլոր շարժվողները+, 35  Որովհետև Աստված կփրկի Սիոնը+Եվ կկառուցի Հուդայի քաղաքները+։Նրանք կբնակվեն այնտեղ և կտիրեն այդ երկրին+։ 36  Նրա ծառաների զավակները կժառանգեն այն+,Եվ նրա անունը սիրողները այնտեղ կբնակվեն+։

Ծանոթագրություններ