Սաղմոս 70։1-5

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Հիշեցում+։ 70  Ո՛վ Աստված, շտապի՛ր ազատել ինձ+,Ո՛վ Եհովա, շտապի՛ր ինձ օգնության հասնել+։   Թող ամաչեն ու շփոթահար լինեն հոգիս փնտրողները+։Թող հետ դառնան ու ստորացվեն նրանք, ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։   Թող ամոթից հետ դառնան նրանք, ովքեր ասում են. «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»+։   Թող ուրախանան ու քեզանով ցնծան բոլոր քեզ փնտրողները+,Եվ քո տված փրկությունը սիրողները շարունակ ասեն. «Թող մեծարվի Աստված»+։   Ես խեղճ եմ ու աղքատ+։Ո՛վ Աստված, շտապի՛ր հասնել ինձ+։Դո՛ւ ես իմ օգնականն ու ազատարարը+։Ո՛վ Եհովա, մի՛ ուշացիր+։

Ծանոթագրություններ