Սաղմոս 73։1-28

Ասափի+ երգը։ 73  Արդարև, Աստված բարի է Իսրայելի հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր մաքուր են սրտով+։   Իսկ իմ ոտքերը գրեթե շեղվել էին ճանապարհից+,Քիչ էր մնում քայլերս սայթաքեին+,   Որովհետև ես նախանձեցի պարծենկոտներին+,Երբ ամբարիշտների խաղաղությունը տեսա+,   Որովհետև նրանք մահանալիս էլ ցավ չունեն+,Եվ նրանց փորը ճարպակալած է+։   Նրանք մյուս մարդկանց պես նեղություն չեն քաշում+Եվ ուրիշների պես թշվառության մեջ չեն+։   Այդ պատճառով էլ ամբարտավանությունը նրանց համար վզնոցի պես է+,Եվ բռնությունը ծածկում է նրանց իբրև հանդերձ+։   Նրանց աչքերը գիրությունից դուրս են պրծել+,Նրանք իրենց սրտի երևակայությունից էլ այն կողմ են անցնում+։   Նրանք ծաղրում են և չար բաներ խոսում+,Հպարտությամբ են խոսում խաբեության մասին+։   Իրենց շուրթերը երկնքին են հասցնում+,Իսկ նրանց լեզուն քայլում է երկրի վրա+։ 10  Դրա համար նա ժողովրդին հետ է բերում այստեղ,Եվ առատությամբ ջրեր են լցվում նրանց համար։ 11  Նրանք ասում են. «Աստված ինչպե՞ս կարող է իմանալ+։Կա՞ արդյոք իմացություն Բարձրյալի մոտ»+։ 12  Ահա սրանք են ամբարիշտները, որոնք երբեք ոչ մի անհանգստություն չունեն+։Նրանք ավելացնում են իրենց ունեցվածքը+։ 13  Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում+Եվ ձեռքերս անմեղությամբ լվանում+։ 14  Ես թշվառության մեջ եմ ամեն օր+Եվ խրատ եմ ստանում ամեն առավոտ+։ 15  Եթե ասեի, թե՝ «ես էլ եմ այդպես խոսելու»,Քո որդիների սերնդի դեմԱնհավատարմություն գործած կլինեի+։ 16  Ես խորհրդածեցի, որ հասկանամ այս+,Սակայն դժվար էր իմ աչքերի առաջ, 17  Մինչև որ մտա Աստծու վեհապանծ սրբարանը+։Ես ցանկացա իմանալ նրանց ապագան+։ 18  Արդարև, դու նրանց սայթաքուն տեղ ես կանգնեցնում+։Դու նրանց կործանման ես մատնում+։ 19  Ինչպիսի՜ ահարկու տեսարան են նրանք դառնում մեկ ակնթարթում+։Ինչպե՜ս են նրանք հասնում իրենց վախճանին, կործանվում հանկարծահաս աղետից։ 20  Ինչպես երազն է մոռացվում զարթնելուց հետո, ո՛վ Եհովա+,Այնպես էլ դու ես արհամարհելու նրանց, երբ վեր կենաս+, 21  Որովհետև սիրտս դառնացած էր+,Եվ երիկամներումս սուր ցավ կար+։ 22  Ես անխոհեմ էի ու անտեղյակ+,Քո աչքին անասունի պես դարձա+։ 23  Բայց ես միշտ քեզ հետ եմ+։Դու բռնում ես իմ աջ ձեռքից+։ 24  Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ+Եվ հետո ինձ փառքի կարժանացնես+։ 25  Ո՞ւմ ունեմ ինձ համար երկնքում+։Քեզանից բացի, ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա+։ 26  Մարմինս ու սիրտս նվաղել են+։Աստված իմ սրտի վեմն է և իմ բաժինն է հավիտյան+։ 27  Ահա քեզանից հեռացողները կվերանան+,Դու կկործանես բոլոր նրանց, ովքեր քո դեմ շնություն գործելով՝ թողնում են քեզ+։ 28  Բայց ինձ համար բարի է Աստծուն մոտենալը+։Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել+,Որպեսզի հռչակեմ նրա բոլոր գործերի մասին+։

Ծանոթագրություններ