Սաղմոս 76։1-12
Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։
76 Աստված ճանաչված է Հուդայում+,Մեծ է նրա անունը Իսրայելում+։
2 Սաղեմում+ է նրա ծածկը,Եվ Սիոնում է նրա բնակավայրը+։
3 Այնտեղ նա կոտրեց աղեղի բոցավառ նետերը+,Վահանն ու սուրը և վերջ դրեց պատերազմին+։ (Սելա)
4 Դու լույսով ես պատված+, ավելի փառավոր ես, քան որսի լեռները։
5 Կողոպտվեցին սրտով զորավորները+,Ննջեցին իրենց քնով+,Եվ խիզախ մարդկանցից ոչ մեկը իր մեջ ուժ չգտավ դիմադրելու+։
6 Քո սաստելուց, ո՛վ Հակոբի Աստված, խոր քուն մտան կառապանն ու ձին+։
7 Դու ահ ես ներշնչում+։Ո՞վ կկարողանա կանգնել քո առաջ, երբ խիստ բարկացած ես+։
8 Երկնքից դու լսել տվեցիր դատավճիռը+։Երկիրը վախեցավ ու հանդարտվեց+,
9 Երբ Աստված վեր կացավ, որ դատաստան անի+,Որ փրկի երկրի բոլոր հեզերին+։ (Սելա)
10 Նույնիսկ մարդու զայրույթը կգովի քեզ+.Դու կզարդարես քեզ այդ զայրույթի մնացորդներով։
11 Երդո՛ւմ տվեք Եհովային՝ ձեր Աստծուն, և կատարե՛ք դրանք բոլորդ, որ նրա շուրջն եք+։Ընծա՛ բերեք ահով+։
12 Նա պիտի խոնարհեցնի առաջնորդների ոգին+,Նա վախ է ներշնչում երկրի թագավորներին+։