Սաղմոս 78։1-72

Մասքիլ*։ Ասափի+ սաղմոսը։ 78  Ակա՛նջ դիր, ո՛վ իմ ժողովուրդ, իմ օրենքին+,Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ բերանի խոսքերին+։   Առակներով կբացեմ բերանս+, Կբխեցնեմ հին ժամանակների հանելուկները+,   Որոնք լսել ենք և գիտենք+,Եվ որոնք մեր հայրերը պատմել են մեզ+,   Որոնք մենք չենք թաքցնում նրանց որդիներից+,Գալիք սերնդին պատմում ենք+Եհովայի գործերը, որ գովաբանության են արժանի, և նրա զորությունն+Ու այն զարմանահրաշ բաները, որ նա արել է+։   Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ+Եվ օրենք դրեց Իսրայելի մեջ+,Բաներ, որոնք նա պատվիրեց մեր նախահայրերին+,Որ իմացնեն իրենց որդիներին+,   Որպեսզի եկող սերունդը՝ այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան դրանք+,Որ նրանք էլ վեր կենան ու իրենց որդիներին պատմեն+,   Որպեսզի ապավինեն Աստծուն+Եվ չմոռանան Աստծու գործերը+, այլ պահեն նրա պատվիրանները+,   Որպեսզի իրենց նախահայրերի պես+Կամակոր ու ապստամբ+ սերունդ չդառնան,Սերունդ, որը չպատրաստեց իր սիրտը+,Եվ որի ոգին հավատարիմ չէր Աստծուն+։   Եփրեմի որդիները, որ թեև զինված աղեղնավորներ էին+,Նահանջեցին կռվի օրը+։ 10  Նրանք չպահեցին Աստծու ուխտը+Եվ մերժեցին նրա օրենքի համեմատ քայլել+։ 11  Նաև սկսեցին մոռանալ նրա արածները+Եվ այն զարմանահրաշ գործերը, որ նա իրենց տեսնել տվեց+։ 12  Նրանց հայրերի առաջ նա զարմանահրաշ գործեր արեց+Եգիպտոսում+՝ Տայանիսի+ դաշտում։ 13  Նա բաժանեց ծովը և նրանց անց կացրեց+,Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց+։ 14  Առաջնորդեց նրանց. ցերեկը՝ ամպով+,Իսկ ողջ գիշերը՝ կրակի լույսով+։ 15  Անապատում ժայռեր ճեղքեց+,Որ առատությամբ խմեցնի նրանց, ինչպես ջրերի անդունդներից+։ 16  Ժայռից աղբյուրներ բխեցրեց+Եվ ջրեր վայր բերեց գետերի պես+։ 17  Բայց նրանք շարունակեցին ավելի շատ մեղք գործել նրա դեմ+՝Բարձրյալի դեմ ապստամբելով անջուր վայրում+։ 18  Նրանք փորձեցին Աստծուն իրենց սրտերում+՝Ուտելիք խնդրելով իրենց հոգու համար+, 19  Ուստի սկսեցին Աստծու դեմ խոսել+։Նրանք ասացին. «Արդյոք Աստված կարո՞ղ է անապատում սեղան գցել»+։ 20  Ահա նա զարկեց ժայռին+,Որ ջրեր բխեն և վտակներ հոսեն+։«Արդյոք կարո՞ղ է նաև հաց տալ+Կամ կերակուրով ապահովել իր ժողովրդին»+։ 21  Երբ Եհովան լսեց այս, ցասումով լցվեց+.Կրակ բոցավառվեց Հակոբի դեմ+,Եվ բարկություն բորբոքվեց Իսրայելի դեմ+, 22  Որովհետև նրանք չհավատացին Աստծուն+Եվ չվստահեցին նրա ուղարկած փրկությանը+։ 23  Նա վերևում հրաման տվեց ամպամած երկնքինԵվ երկնքի դռները բաց արեց+։ 24  Որպես կերակուր մանանա տեղացրեց նրանց վրա+Ու երկնքի ցորենը նրանց տվեց+։ 25  Մարդիկ կերան զորավորների* հացը+.Նա պաշար ուղարկեց նրանց կշտանալու չափ+։ 26  Արևելյան քամի հանեց երկնքում+Եվ հարավային քամի բերեց իր զորությամբ+։ 27  Փոշու պես կերակուր բերեց նրանց վրա+Եվ ծովի ավազի պես՝ թռչուններ+, 28  Որոնց գցեց իր ճամբարի մեջ+՝Իր վրանների+ շուրջբոլորը։ 29  Նրանք կերան ու լիովին կշտացան+,Իրենց ուզածը նա տվեց նրանց+։ 30  Սակայն նրանք չզսպեցին իրենց ցանկությունը.Ուտելիքը դեռ իրենց բերանում էր+, 31  Երբ Աստծու բարկությունը բորբոքվեց նրանց դեմ+։Նա սպանեց նրանց ուժեղներին+Եվ գետին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ 32  Չնայած այս ամենին՝ նրանք շարունակեցին մեղք գործել+Եվ հավատ չընծայեցին նրա զարմանահրաշ գործերին+։ 33  Այդ պատճառով էլ նա վերջ դրեց նրանց օրերին, ինչպես որ շունչն են փչում+,Եվ ահուսարսափով՝ նրանց տարիներին։ 34  Ամեն անգամ, երբ նա սպանում էր նրանց, դեպի իրեն էին դառնում+,Վերադառնում էին և Աստծուն փնտրում+։ 35  Նրանք հիշում էին, որ Աստված իրենց Վեմն էր+,Եվ որ Բարձրյալ Աստվածը իրենց Վրիժառուն էր+։ 36  Նրանք փորձում էին խաբել նրան իրենց շուրթերով+Եվ ստել նրան իրենց լեզվով+։ 37  Նրանց սիրտը հաստատուն չէր նրա հետ+,Եվ նրանք հավատարիմ չէին նրա ուխտի մեջ+։ 38  Բայց նա ողորմած էր+. ներում էր անօրենությունը+ և չէր կործանում նրանց+։Շատ անգամներ զսպում էր իր բարկությունը+Եվ չէր բորբոքում իր ողջ զայրույթը։ 39  Հիշում էր, որ նրանք մարմին են+,Որ ոգին* գնում է ու հետ չի դառնում+։ 40  Քանի՜-​քանի՜ անգամ ապստամբեցին նրա դեմ անապատում+,Վշտացրին նրան անջուր վայրում+։ 41  Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն+Եվ ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին+։ 42  Չհիշեցին նրա ձեռքը+,Չհիշեցին այն օրը, երբ իրենց փրկագնեց ոսոխից+, 43  Թե ինչպես իր նշանները ցույց տվեց Եգիպտոսում+Եվ իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում+, 44  Թե ինչպես Նեղոսի ջրանցքները արյան փոխեց+,Այնպես որ նրանք չկարողանան խմել իրենց աղբյուրներից+։ 45  Խայթող ճանճեր ուղարկեց նրանց վրա, որ խայթոցներով չարչարեն+,Եվ գորտեր, որ կործանեն նրանց+։ 46  Նրանց բերքը տվեց խավարասերներին,Եվ վաստակը՝ մորեխներին+։ 47  Կարկուտով+ ոչնչացրեց նրանց որթատունկերըԵվ կարկուտի քարերով՝ ժանտաթզենիները+։ 48  Նրանց բեռնակիր կենդանիներին մատնեց կարկուտին+,Իսկ անասուններին՝ ժանտախտին։ 49  Նրանց վրա իր սաստիկ բարկությունն ուղարկեց+,Ցասում, մեղադրանքներ և նեղություն+,Աղետ բերող հրեշտակների զորքեր+։ 50  Նա ճանապարհ պատրաստեց իր բարկության համար+։Նրանց հոգիները չպահեց մահիցԵվ նրանց կյանքը մատնեց համաճարակին+։ 51  Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին+՝Նրանց որդեծնության զորության սկզբին՝ Քամի+ վրաններում։ 52  Ապա իր ժողովրդին հանեց ինչպես ոչխարների+Եվ հոտի նման առաջնորդեց անապատում+։ 53  Ապահով առաջնորդեց նրանց, և նրանք վախի մեջ չընկան+.Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին+։ 54  Նա իր սուրբ վայրը բերեց նրանց+,Այս լեռնային շրջանը, որը նրա աջ ձեռքից էին ստացել+։ 55  Նրանց պատճառով նա ազգերին դուրս քշեց+,Չափման լարով նրանց ժառանգություն բաժանեց+Եվ Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց+։ 56  Բայց նրանք սկսեցին փորձել Բարձրյալ Աստծուն և ապստամբել նրա դեմ+Ու նրա հիշեցումները չպահեցին+։ 57  Հետ դարձան ու իրենց հայրերի պես դավաճանություն գործեցին+,Հետ դարձան լարն արձակած աղեղի պես+։ 58  Վիրավորեցին նրան իրենց բարձր տեղերով+Եվ իրենց քանդակված կուռքերով նրա խանդը* շարժեցին+։ 59  Աստված լսեց+ ու ցասումով լցվեց+Եվ խիստ արհամարհեց Իսրայելին+։ 60  Նա լքեց Սելովի խորանը+,Այն վրանը, որտեղ ապրում էր մարդկանց մեջ+։ 61  Իր զորությունը գերության տվեց+Եվ իր փառահեղությունը՝ ոսոխի ձեռքը+։ 62  Իր ժողովրդին նա սրի մատնեց+Եվ խիստ բարկացավ իր ժառանգության վրա+։ 63  Նրա երիտասարդներին կրակը լափեց,Եվ նրա կույսերի համար ամուսնության երգ չերգեցին+։ 64  Նրա քահանաները սրով ընկան+,Եվ նրանց այրիները չողբացին+։ 65  Այդ ժամանակ Եհովան արթնացավ, ասես քնից+,Ինչպես զորավոր մեկը, որ սթափվում է գինուց+։ 66  Նա թիկունքից հարվածեց իր թշնամիներին+,Հավիտենական նախատինք տվեց նրանց+։ 67  Մերժեց Հովսեփի վրանը+Եվ Եփրեմի ցեղին չընտրեց+, 68  Այլ Հուդայի ցեղն ընտրեց+՝Սիոն լեռը, որին նա սիրեց+։ 69  Կառուցեց իր սրբարանը, ինչպես բարձունքները+,Ինչպես երկիրը, որը հաստատեց հավիտյան+։ 70  Իր Դավիթ ծառային ընտրեց+,Նրան հոտերի փարախներից վերցրեց+։ 71  Ծիծ տվող ոչխարների+ մոտիցՆա բերեց նրան, որ հովիվ լինի Հակոբի՝ իր ժողովրդի վրա+,Եվ Իսրայելի՝ իր ժառանգության վրա+։ 72  Եվ նա իր սրտի անարատությամբ սկսեց հովվել+Ու իր հմուտ ձեռքերով առաջնորդել նրանց+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
LXXSyVg-ում՝ «հրեշտակների»։
Կամ՝ «կյանքի ուժը»։
Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։