Սաղմոս 8։1-9

Նվագավարին։ Գիթթիթ*+։ Դավթի երգը։ 8  Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է քո անունը ամբողջ երկրով մեկ+,Քո վեհությունը պատմվում է երկինքներից էլ վեր+։   Երեխաների և կաթնակեր մանուկների բերանով դու քո զորությունը ցույց տվեցիր+Քեզ թշնամություն անողների պատճառով+,Որպեսզի կանգնեցնես թշնամուն ու վրեժ առնողին+։   Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին+,Լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես+,   Ի՞նչ է մահկանացու մարդը+, որ դու հիշում ես նրան+,Եվ մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին+։   Դու նրան աստվածանման էակներից* փոքր-​ինչ ցածր դրեցիր+,Եվ փառքով+ ու շքեղությամբ պսակեցիր+։   Դու թույլ ես տալիս նրան իշխել քո ձեռքի գործերի վրա+,Ամեն ինչ դրել ես նրա ոտքերի տակ+.   Բոլոր ոչխարներին, այծերին ու եզներին+,Նաև դաշտի գազաններին+,   Երկնքի թռչուններին ու ծովի ձկներին+Եվ ծովային ուղիներով բոլոր անցնողներին+։   Ո՜վ Եհովա, մեր Տեր, ի՜նչ փառահեղ է քո անունը ամբողջ երկրով մեկ+։

Ծանոթագրություններ

Երաժշտ. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
Կամ՝ «հրեշտակներից»։