Սաղմոս 81։1-16

Նվագավարին։ Գիթթիթ*+։ Ասափի սաղմոսը։ 81  Ուրախության բացականչություններով կանչե՛ք Աստծուն՝ մեր զորությանը+, Ցնծության բացականչություններով՝ Հակոբի Աստծուն+։   Սկսե՛ք նվագը+ և վերցրե՛ք դափը+,Քաղցրաձայն քնարը՝ տավիղի հետ+։   Փո՛ղ հնչեցրեք նորալուսնին+,Նաև լիալուսնին՝ մեր տոնի օրվա առիթով+։   Սա կանոն է Իսրայելի համար+,Հակոբի Աստծու դատավճիռն է։   Նա Հովսեփին սա որպես հիշեցում տվեց+,Երբ անցնում էր Եգիպտոսի միջով+։ Լսում էի մի լեզու, որը չգիտեի+։   «Նրա ուսից հեռացրի բեռը+,Նրա ձեռքերը ազատվեցին զամբյուղից+։   Նեղության մեջ դու կանչեցիր, և ես քեզ փրկեցի+,Պատասխանեցի քեզ որոտման թաքստոցից+։ Փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ+։ (Սելա)   Լսի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես կվկայեմ քո դեմ+, Ո՛վ Իսրայել, եթե միայն լսես ինձ+,   Այդ ժամանակ քո մեջ օտար աստված չի լինի+,Եվ դու օտար աստծու առաջ չես խոնարհվի+։ 10  Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ+,Որ քեզ դուրս եմ բերել Եգիպտոսից+։ Լայն բա՛ց արա բերանդ, և ես կլցնեմ այն+։ 11  Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնին+,Իսրայելը չկամեցավ հնազանդվել ինձ+, 12  Ուստի ես նրանց իրենց սրտի կամակորությանը թողեցի+. Նրանք իրենց խորհուրդներով քայլեցին+։ 13  Երանի՜ թե իմ ժողովուրդը լսեր ինձ+,Երանի՜ թե Իսրայելը քայլեր իմ ճանապարհներով+։ 14  Ես հեշտությամբ կհպատակեցնեի նրանց թշնամիներին+Եվ իմ ձեռքը նրանց հակառակորդների դեմ կդարձնեի+։ 15  Եհովային ատողները քծնելով նրա մոտ պիտի գան+,Եվ նրանց ժամանակը կտևի դարեդար։ 16  Ես կկերակրեմ իմ ժողովրդին ընտիր ցորենով*+Եվ ժայռից հոսող մեղրով+ կհագեցնեմ նրան»։

Ծանոթագրություններ

Տե՛ս 8-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Բռց.՝ «ցորենի ճարպով»։