Սաղմոս 86։1-17
Դավթի աղոթքը։
86 Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՜վ Եհովա։ Պատասխա՛ն տուր ինձ+,Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+։
2 Պահպանի՛ր իմ հոգին, քանի որ ես նվիրված եմ քեզ+։Դո՛ւ ես իմ Աստվածը։ Փրկի՛ր քո ծառային, որը քեզ է ապավինում+։
3 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Եհովա+,Քանի որ օրնիբուն ես քեզ եմ կանչում+։
4 Ուրախացրո՛ւ քո ծառայի հոգին+,Որովհետև, ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ իմ հոգին բարձրացնում+։
5 Ո՛վ Եհովա, դու բարի ես+ ու ներելու պատրաստ+,Եվ մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ+։
6 Ակա՛նջ դիր, ո՜վ Եհովա, իմ աղոթքին+Եվ ո՛ւշ դարձրու իմ աղաչանքների ձայնին+։
7 Իմ նեղության օրը ես քեզ կկանչեմ+,Որովհետև դու կպատասխանես ինձ+։
8 Քեզ նմանը չկա աստվածների մեջ, ո՛վ Եհովա+,Եվ ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին+։
9 Բոլոր ազգերը, որոնց դու ստեղծեցիր, կգան+Ու կխոնարհվեն քո առաջ, ո՛վ Եհովա+,Եվ փառք կտան քո անվանը+,
10 Որովհետև դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում+,Դո՛ւ ես Աստված, միայն դո՛ւ+։
11 Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը+։Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ+։Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից+։
12 Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա+,Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան,
13 Որովհետև մեծ է քո սիրառատ բարությունը իմ հանդեպ+,Եվ դու ազատեցիր իմ հոգին գերեզմանից*՝ նրա ամենախոր տեղից+։
14 Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ վեր են կացել ինձ վրա+,Բռնակալ մարդկանց ժողովը իմ հոգին է փնտրում+,Նրանք չեն տեսնում քեզ իրենց առաջ+։
15 Բայց դու, ո՛վ Եհովա, ողորմած ու գթառատ Աստված ես+,Չես շտապում բարկանալ+ և լի ես սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ+։
16 Դեպի ի՛նձ դարձիր և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։Տո՛ւր զորությունդ քո ծառային+Եվ փրկի՛ր քո աղախնի որդուն+։
17 Իմ հանդեպ քո բարության մասին մի նշան ցույց տուր,Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթ զգան+,Որովհետև դու, ո՛վ Եհովա, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։