Սաղմոս 88։1-18
Երգ։ Կորխի որդիների սաղմոսը։ Նվագավարին։ Մախալաթ*։ Պատասխան երգի համար։ Եզրահյան Եմանի+ Մասքիլը*։
88 Ո՜վ Եհովա, իմ փրկությա՛ն Աստված+,Ցերեկը ես աղաղակում էի+Նույնպես և գիշերը՝ քո դիմաց+։
2 Աղոթքս քո առաջ կգա+։Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ աղերսանքին+,
3 Որովհետև հոգիս լցվել է չարիքներով+,Եվ կյանքս գերեզմանին* է մոտեցել+։
4 Փոսի մեջ իջնողների հետ համարվեցի+,Դարձա ինչպես մի մարդ, որ ուժ չունի+,
5 Ազատվեցի, ինչպես մահացածները+,Ինչպես սպանվածները՝ գերեզմանների մեջ պառկած+,Որոնց դու այլևս չես հիշումԵվ որոնք կտրված են քո օգնության ձեռքից+։
6 Դու ինձ ամենախորունկ փոսի մեջ դրիր,Խավար տեղերում, մեծ անդունդի մեջ+։
7 Զայրույթդ ինձ վրա է թափվել+,Եվ քո բոլոր ալիքներով հարվածում ես ինձ+։ (Սելա)
8 Իմ ծանոթներին դու հեռացրիր ինձանից+,Ինձ գարշելի դարձրիր նրանց համար+։Ես փակի տակ եմ և չեմ կարող դուրս գալ+։
9 Աչքս տկարացել է տառապանքներիս պատճառով+։Օրնիբուն ես քեզ եմ կանչում, ո՛վ Եհովա+,Դեպի քեզ եմ տարածում իմ ձեռքերը+։
10 Մի՞թե մեռելների համար հրաշագործություն ես անելու+։Կամ մի՞թե անզոր մեռելները վեր են կենալու+Ու գովերգելու են քեզ+։ (Սելա)
11 Մի՞թե գերեզմանում պատմվելու է քո սիրառատ բարության մասինԵվ քո հավատարմության մասին՝ կորստի վայրում+։
12 Մի՞թե խավարի մեջ ճանաչվելու են քո հրաշագործությունները+,Կամ քո արդարությունը՝ մոռացության երկրում+։
13 Բայց ես քեզ եմ օգնության կանչում, ո՛վ Եհովա+,Եվ առավոտյան իմ աղոթքը քեզ մոտ է գալիս+։
14 Ինչո՞ւ ես, ո՛վ Եհովա, մերժում իմ հոգին+։Ինչո՞ւ ես երեսդ ծածկում ինձանից+։
15 Մանկությունից ի վեր ես ճնշված եմ և մեռնելու վրա եմ+։Զարհուրելի շատ բաներ կրեցի քեզանից+։
16 Քո բորբոքված բարկության կայծերը իմ վրայով անցան+,Քեզանից եկող արհավիրքները լռեցրին ինձ+։
17 Ջրերի պես ողջ օրը դրանք շրջապատում էին ինձ+՝Միաժամանակ ամեն կողմից ինձ պաշարելով։
18 Դու հեռացրիր ինձանից իմ ընկերոջն ու ծանոթին+.Խավարն է իմ միակ ընկերը+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 53-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
^ Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։