Սաղմոս 89։1-52
Մասքիլ*։ Եզրահյան Եթանի+ սաղմոսը։
89 Եհովայի ցույց տված սիրառատ բարության մասին ես պիտի երգեմ հավիտյան+։Սերնդից սերունդ իմ բերանը պիտի պատմի քո հավատարմության մասին+։
2 Ես ասացի. «Սիրառատ բարությունը հավիտյան հարատևելու է+,Դու երկնքում ամուր հաստատել ես քո հավատարմությունը»+։
3 «Իմ ընտրյալի հետ ես ուխտ կնքեցի+,Երդում արեցի իմ Դավիթ ծառային+.
4 «Մինչև հավիտյան պիտի հաստատեմ քո սերնդին+,Սերնդեսերունդ պիտի կանգուն պահեմ քո գահը»»+։ (Սելա)։
5 Երկինքը կգովերգի քո հրաշագործությունը, ո՛վ Եհովա+,Եվ քո հավատարմությունը՝ սրբերի ժողովում։
6 Ո՞վ կա երկնքում, որ համեմատվի Եհովայի հետ+։Ո՞վ կա Աստծու որդիներից*, որ նման լինի Եհովային+։
7 Թող որ Աստծուց երկյուղեն իրեն մտերիմ սրբերի ժողովում+.Նա մեծ է և ահ ներշնչող բոլոր իր շուրջը գտնվողների մեջ+։
8 Ո՛վ Զորքերի Աստված Եհովա+,Ո՞վ կա քեզ նման հզոր, ո՛վ Յահ+։Քո հավատարմությունը ամեն կողմից շրջապատում է քեզ+։
9 Դու տիրում ես ուռչող ծովի վրա+.Երբ այն բարձրացնում է իր ալիքները, դու հանդարտեցնում ես դրանք+։
10 Դու փշրեցիր Ռախաբին*+ ինչպես սպանվածի+։Քո զորավոր բազկով դու ցրեցիր քո թշնամիներին+։
11 Քո՛նն է երկինքը+, քո՛նն է նաև երկիրը+։Երկիրը և այն ամենը, ինչով լցված է այն+, դո՛ւ հիմնեցիր+։
12 Հյուսիսն ու հարավը դու ես ստեղծել+,Թաբորն+ ու Հերմոնը+ ցնծությամբ աղաղակում են և քո անունն են փառաբանում+։
13 Քո՛նն է զորության բազուկը+,Ուժե՛ղ է քո ձեռքը+,Քո աջ ձեռքը բարձրացված է+։
14 Արդարությունն ու արդարադատությունը հիմքն են քո գահի+,Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը քո երեսի առաջ են+։
15 Երջանիկ է այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչ են ուրախության բացականչությունները+։Ո՛վ Եհովա, քո երեսի լույսով են նրանք ընթանում+,
16 Քո անունով են նրանք ուրախանում ամեն օր+Եվ քո արդարությամբ են նրանք բարձրացվում+,
17 Որովհետև դու ես նրանց զորության փառքը+,Եվ քո հաճությամբ է մեր եղջյուրը բարձրանում+,
18 Որովհետև մեր վահանը Եհովայինն է+,Եվ մեր թագավորը Իսրայելի Սրբինն է+։
19 Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քեզ նվիրվածների հետ+Եվ ասացիր.«Օգնություն ցույց տվեցի հզորին+,Բարձրացրի ընտրվածին ժողովրդի միջից+։
20 Գտա իմ Դավիթ ծառային+Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան+։
21 Իմ ձեռքը նրա հետ ամուր կլինի+,Եվ իմ բազուկը նրան կզորացնի+։
22 Թշնամին չի հարստահարի նրան+,Եվ անարդարության որդին նրան չի չարչարի+։
23 Նրա առաջ ես ջախջախեցի իր ոսոխներին+Եվ նրան ատողներին հարվածեցի+։
24 Իմ հավատարմությունն ու իմ սիրառատ բարությունը նրա հետ են+,Եվ իմ անունով է նրա եղջյուրը բարձրացվում+։
25 Ծովի վրա դրեցի նրա ձեռքը+Եվ նրա աջ ձեռքը՝ գետերի վրա+։
26 Նա կանչում է ինձ. «Դո՛ւ ես իմ Հայրը+,Իմ Աստվածը+ և իմ փրկության Վեմը»+։
27 Ես նրան անդրանիկ կդարձնեմ+,Երկրի թագավորներից ավելի բարձր կդնեմ+։
28 Հավիտյան կպահպանեմ իմ սիրառատ բարությունը նրա հանդեպ+,Եվ նրա հետ կապած իմ ուխտը անփոփոխ կլինի+։
29 Նրա սերունդը կհաստատեմ հավիտյան+,Եվ նրա գահը՝ ինչպես երկնքի օրերը+։
30 Եթե նրա որդիները իմ օրենքը թողնեն+Եվ իմ դատավճիռների համաձայն չքայլեն+,
31 Եթե իմ կանոնները խախտենԵվ չպահեն իմ պատվիրանները,
32 Ես կկանչեմ նրանց պատասխան տալու և գավազանով կպատժեմ իրենց հանցանքների համար+,Եվ հարվածներով՝ իրենց անօրենությունների համար+։
33 Բայց իմ սիրառատ բարությունը չեմ կտրի նրանից+Եվ իմ հավատարմությունը սուտ չեմ հանի+։
34 Իմ ուխտը չեմ դրժի+Եվ իմ շուրթերից դուրս եկածը չեմ փոխի+։
35 Մեկընդմիշտ երդվել եմ իմ սրբությամբ+,Դավթին ես չեմ ստի+։
36 Նրա սերունդը հավիտյան պիտի լինի+,Եվ նրա գահը՝ ինչպես արեգակը իմ առաջ+։
37 Լուսնի նման՝ այն պիտի հավիտյան հաստատված լինի,Ինչպես հավատարիմ վկա երկնքում»։ (Սելա)
38 Բայց դու, դու մերժում ես ու արհամարհում+,Դու զայրացած ես քո օծյալի վրա+։
39 Դու արհամարհեցիր քո ծառայի ուխտը,Անարգեցիր նրա թագը՝ գետին գցելով+։
40 Քանդեցիր նրա փարախների բոլոր քարե պարիսպները+Եվ նրա ամրություններն ավերակ դարձրիր+։
41 Ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեցին նրան+Եվ նա նախատինք դարձավ իր հարևանների առաջ+։
42 Դու բարձրացրիր նրա ոսոխների աջ ձեռքը+,Ուրախություն պատճառեցիր նրա բոլոր թշնամիներին+։
43 Դու նորից նրա դեմ ես դուրս գալիս ու նրա սրի դեմ+Եվ պատերազմի ժամանակ նեցուկ չես կանգնում նրան+։
44 Դու զրկեցիր նրան իր փայլից+Եվ նրա գահը գետին տապալեցիր+։
45 Կարճացրիր նրա երիտասարդության օրերը,Ամոթով պարուրեցիր նրան+։ (Սելա)
46 Մինչև ե՞րբ ես, ո՛վ Եհովա, թաքցնելու քո անձը։ Մի՞թե ընդմիշտ+։Մինչև ե՞րբ է բարկությունդ բորբոքվելու հրի պես+։
47 Հիշի՛ր, թե որքան կարճ է կյանքիս տևողությունը+։Մի՞թե զուր տեղն ես արարել մարդկանց բոլոր որդիներին+։
48 Կենդանի մարդկանցից ո՞վ է, որ մահ չի տեսնելու+,Կարո՞ղ է նա իր հոգին ազատել գերեզմանի* ձեռքից+։ (Սելա)
49 Ո՞ւր են քո սիրառատ բարության նախկին գործերը, ո՛վ Եհովա,Որոնց մասին քո հավատարմությամբ երդվել ես Դավթին+։
50 Հիշի՛ր, ո՛վ Եհովա, քո ծառաների վրա եղած նախատինքը+,Հիշի՛ր, որ բազում ազգերից եկած այդ նախատինքը իմ ծոցում եմ կրում+։
51 Հիշի՛ր, թե ինչպես նախատեցին թշնամիներդ, ո՛վ Եհովա+,Թե ինչպես նախատեցին օծյալիդ ոտնահետքերը+։
52 Թող օրհնյալ լինի Եհովան հավիտյան։ Ամեն և ամեն+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
^ Կամ՝ «հրեշտակներից»։
^ Հվնբր վերաբ. է Եգիպտոսին կամ նրա փարավոնին։
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։