Սաղմոս 9։1-20
Նվագավարին։ Մութ-լաբբեն*։ Դավթի երգը։
א [Ա՛լեֆ]
9 Իմ ամբողջ սրտով կգովաբանեմ քեզ, ո՜վ Եհովա+,Կազդարարեմ քո բոլոր զարմանահրաշ գործերի մասին+։
2 Կուրախանամ ու կցնծամ քեզանով+,Սաղմոս կերգեմ քո անվանը, ո՜վ Բարձրյալ+։
ב [Բեթ]
3 Երբ թշնամիներս հետ դառնան+,Նրանք կսայթաքեն ու կորստյան կմատնվեն քո առաջ+։
4 Որովհետև դու տեսար իմ դատը և արդար վճիռ կայացրիր+,Դու նստեցիր գահին, որ արդարությամբ դատես+։
ג [Գի՛մել]
5 Դու սաստեցիր ազգերին+, կործանեցիր ամբարշտին+։Նրանց անունը ընդմիշտ ջնջեցիր, այո՛, հավիտյան+։
6 Ո՛վ թշնամիներ, ձեր կործանումը հավերժական է+,Եվ կործանումը այն քաղաքների, որոնց դու արմատախիլ արեցիր+։Նույնիսկ նրանց մասին հիշատակումը կկորչի+։
ה [Հե]
7 Սակայն Եհովան հավիտյան կնստի գահին+,Իր գահը ամուր կհաստատի դատաստանի համար+։
8 Նա աշխարհը արդարությամբ կդատի+,Ազգերի հետ ուղղամտությամբ դատաստան կանի+։
ו [Վավ]
9 Եհովան ապահով բարձունք կդառնա փշրվածի համար+,Ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում+։
10 Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ+.Որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա+։
ז [Զային]
11 Երգե՛ք Եհովային, որ բնակվում է Սիոնում+,Պատմե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ+։
12 Արյուն թափողներին փնտրելիս+ նա կհիշի ընկճվածներին+,Նա ոչ մի դեպքում չի մոռանա նրանց աղաղակը+։
ח [Խեթ]
13 Բարեհա՛ճ եղիր իմ նկատմամբ, ո՛վ Եհովա. տե՛ս, թե ինչպես եմ տառապում ինձ ատողների պատճառով+,Դու, որ մահվան դռներից բարձրացնում ես ինձ+,
14 Որպեսզի գովեստի արժանի քո բոլոր գործերի մասին ազդարարեմ+Սիոնի դստեր+ դռների մոտ+,Որպեսզի ուրախանամ քո տված փրկությամբ+։
ט [Տեթ]
15 Ազգերն ընկան այն փոսի մեջ, որն իրենք էին փորել+։Իրենց թաքցրած ցանցի+ մեջ իրենց իսկ ոտքը բռնվեց+։
16 Եհովան հայտնի է այն դատաստանով, որն իրագործեց+։Ամբարիշտն իր իսկ ձեռքի գործերով որոգայթն ընկավ+։
Հիգգայոն*։ (Սելա)
י [Յոդ]
17 Ամբարիշտները+ կգնան գերեզման*+,Եվ բոլոր ազգերը, որոնք մոռացել են Աստծուն+։
18 Աղքատը հավերժ չի մոռացվի+,Եվ հեզերի հույսը երբեք չի կորչի+։
כ [Քաֆ]
19 Վե՛ր կաց, ո՛վ Եհովա։ Թող մահկանացու մարդը ավելի զորավոր չլինի+։Թող ազգերը դատվեն քո երեսի առաջ+։
20 Վախո՛վ լցրու նրանց, ո՛վ Եհովա+,Որպեսզի ազգերն իմանան, որ իրենք ընդամենը մարդիկ են+։ (Սելա)
Ծանոթագրություններ
^ Եբր. բառ, որի նշ-ը հայտնի չէ։ Երբեմն թարգմ. է «որդու մահվան մասին»։
^ Երաժշտ. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։