Սաղմոս 90։1-17

Ճշմարիտ Աստծու մարդու+՝ Մովսեսի աղոթքը։ 90  Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես+Սերնդից սերունդ+։   Դեռ որ լեռները չէին ծնվել+,Եվ դու, ասես երկունքի ցավերի մեջ, դեռ ծնունդ չէիր տվել երկրին+ ու աշխարհին+,Հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված+։   Դու մահկանացու մարդուն վերադարձնում ես հողի փոշուն+՝Ասելով. «Վերադարձե՛ք, ո՛վ մարդկանց որդիներ»+։   Որովհետև հազար տարին քո աչքին երեկվա պես է, որ անցավ+,Եվ գիշերվա մի պահի* պես+։   Դու վերջ ես դնում նրանց+, և նրանք ընդամենը քուն են դառնում+.Առավոտյան նրանք կանաչ խոտի պես են, որ նորից դալարում է+։   Առավոտյան այն ծաղկում է ու դալարում+,Իսկ երեկոյան թառամում է ու չորանում+։   Մենք սպառվեցինք քո բարկությունից+Եվ քո զայրույթից շփոթմունքի մեջ ընկանք+։   Մեր անօրենությունները քո առաջ դրեցիր+,Մեր գաղտնի գործերը՝ քո լուսաշող երեսի առաջ+։   Մեր բոլոր օրերը նվազում են քո ցասումից+,Մեր տարիներն ավարտում ենք շշուկի պես+։ 10  Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են+,Եվ եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն+,Միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի+։Դրանք արագ անցնում են, և մենք թռչում ենք+։ 11  Ո՞վ գիտի քո զայրույթի ուժը+Եվ քո ցասումը, որ այնպիսի վախ ունենան քո հանդեպ, որին դու արժանի ես+։ 12  Սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը+,Որպեսզի իմաստուն սիրտ+ ձեռք բերենք։ 13  Վերադարձի՛ր, ո՛վ Եհովա+։ Մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի+։Խղճա՛ քո ծառաներին+։ 14  Առավոտյան կշտացրո՛ւ մեզ քո սիրառատ բարությամբ+,Որպեսզի ցնծանք և ուրախ լինենք մեր բոլոր օրերի ընթացքում+։ 15  Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ դու վշտացրել ես մեզ+,Եվ այն տարիների չափով, որ մենք նեղություն ենք տեսել+։ 16  Թող քո գործերը հայտնվեն քո ծառաներին+,Եվ քո շքեղությունը՝ նրանց որդիներին+։ 17  Թող Եհովայի՝ մեր Աստծու հաճությունը մեզ վրա լինի+,Եվ մեր ձեռքերի գործը հաստատի՛ր մեզ համար+։Այո՛, մեր ձեռքերի գործը հաստատի՛ր+։

Ծանոթագրություններ

Ըստ երևույթին՝ արևամուտից մինչև արևածագ ընկած ժ-հատվածի մեկ երրորդ մասն էր, կամ տևում էր մոտ չորս ժ.՝ կախված տարվա եղանակից։