Սաղմոս 91։1-16

91  Բարձրյալի+ պատսպարանում*+ բնակվողըԱպաստան կգտնի Ամենակարողի հովանու տակ+։   Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը+,Իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ»+։   Նա կազատի քեզ թռչնորսի որոգայթից+,Այն համաճարակից, որը չարիք է բերում+։   Իր փետուրներով նա կծածկի քեզ+,Եվ նրա թևերի տակ դու ապաստան կգտնես+։Նրա հավատարմությունը*+ մեծ վահան+ ու պատվար կլինի։   Դու չես վախենա ո՛չ գիշերվա զարհուրանքից+,Ո՛չ էլ ցերեկվա սլացող նետից+,   Ո՛չ խավարում շրջող համաճարակից+Եվ ո՛չ էլ կեսօրին կործանում բերող ավերումից+։   Հազարներ կընկնեն քո կողքինԵվ տասնյակ հազարներ՝ քո աջ կողմում,Բայց քեզ որևէ հարված չի մոտենա+։   Բավական է, որ քո աչքերով նայես+,Եվ կտեսնես ամբարիշտների հատուցումը+։   Քանի որ ասացիր՝ «Եհովան իմ ապավենն է»+,Դու Բարձրյալին քո ապաստարանը դարձրիր+. 10  Ոչ մի չարիք քեզ չի հասնի+,Եվ ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին+. 11  Որովհետև նա իր հրեշտակներին+ կհրամայի քեզ համար,Որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում+։ 12  Նրանք իրենց ձեռքերի վրա քեզ կտանեն+,Որ ոտքդ քարի չխփես+։ 13  Առյուծի և կոբրայի վրայով կքայլես+,Ոտքերիդ տակ զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկռտես+։ 14  Քանի որ նա սիրեց ինձ+,Պիտի փրկեմ նրան+,Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը+։ 15  Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ+,Նրա հետ կլինեմ նեղության ժամանակ+։Կազատեմ նրան ու կփառավորեմ+։ 16  Երկար օրերով կկշտացնեմ նրան+Եվ տեսնել կտամ նրան փրկություն բերող իմ զորությունը+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծածուկ տեղում»։
Կամ՝ «ճշմարտությունը»։