Սաղմոս 92։1-15

Սաղմոս։ Երգ։ Շաբաթ օրվա համար։ 92  Բարի է շնորհակալություն հայտնել Եհովային+Եվ սաղմոս երգել քո անվանը, ո՜վ Բարձրյալ+,   Առավոտյան պատմել քո սիրառատ բարության մասին+Եվ գիշերը՝ քո հավատարմության մասին+   Տասնալար նվագարանով ու տավիղով+,Քնարի հնչեղ երաժշտությամբ+.   Որովհետև դու ուրախացնում ես ինձ քո գործերով, ո՜վ Եհովա,Քո ձեռքի գործերն ինձ ցնծություն են պատճառում+։   Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՛վ Եհովա+։Որչա՜փ խորն են քո մտքերը+։   Անխոհեմ մարդը չի կարող դրանք իմանալ+,Եվ հիմարը չի կարող դա հասկանալ+։   Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են+,Եվ չարիք գործողները՝ ծաղկում,Միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն+։   Բայց դու, ո՛վ Եհովա, բարձունքում ես հավիտյան+։   Քո թշնամիները, ո՛վ Եհովա+,Ահա քո թշնամիները կվերանան+.Կցրվեն բոլոր նրանք, ովքեր չարիք են գործում+։ 10  Բայց իմ եղջյուրը դու կբարձրացնես, ինչպես վայրի ցլինը+։Ես կօծվեմ թարմացնող յուղով+։ 11  Աչքերս հաղթանակած կնայեն թշնամիներիս+,Ականջներս կլսեն իմ դեմ ելած չարագործների պարտության մասին։ 12  Արդարը արմավենու պես կծաղկի+,Լիբանանի մայրու պես կմեծանա+։ 13  Եհովայի տան մեջ տնկվածները+Եվ մեր Աստծու գավիթներում+ տնկվածները կծաղկեն։ 14  Ալևորության ժամանակ էլ նրանք կփթթեն+,Պարարտ ու դալար կլինեն+, 15  Որպեսզի պատմեն, որ Եհովան ուղղամիտ է+։Նա իմ Վեմն է+, և անարդարություն չկա նրանում+։

Ծանոթագրություններ