Սաղմոս 93։1-5

93  Եհովան թագավոր դարձավ+։Նա մեծափառություն է հագել+.Եհովան զգեստավորված է, զորությամբ է գոտևորված+։Երկիրն այնքան ամուր է հաստատված, որ չի սասանվի+։   Քո գահը վաղուց ի վեր հաստատված է+,Հավիտենից ես դու+։   Գետերը բարձրացնում են, ո՛վ Եհովա,Գետերը բարձրացնում են իրենց ձայնը+.Գետերը բարձրացնում են իրենց շառաչը+։   Լայնարձակ ջրերի ձայնից ու ծովի փառահեղ ալիքներից+Ավելի փառահեղ է+ Եհովան բարձունքում։   Քո հիշեցումները շատ վստահելի են+։Սրբությունը վայել է քո տանը+, ո՛վ Եհովա, անվերջ օրեր+։

Ծանոթագրություններ