Սաղմոս 94։1-23

94  Ո՛վ վրեժխնդրության Աստված, Եհո՛վա+,Ո՛վ վրեժխնդրության Աստված, փայլատակի՛ր+։   Վե՛ր կաց, ո՛վ երկրի Դատավոր+,Արժանի՛ն հատուցիր ամբարտավաններին+։   Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա+,Մինչև ե՞րբ պիտի չարերը ուրախանան+։   Նրանք բարբառում են, անզուսպ բաներ են խոսում+.Բոլոր չարիք գործողները պարծենում են+։   Քո ժողովրդին, ո՛վ Եհովա, նրանք ճզմում են+,Եվ քո ժառանգությանը՝ կեղեքում+։   Սպանում են այրուն ու պանդուխտին+Եվ կոտորում են որբերին*+։   Նրանք ասում են. «Յահը չի տեսնում+,Հակոբի Աստվածը չի հասկանում»+։   Հասկացե՛ք, ո՛վ ժողովրդի միջի անմիտներ+,Եվ դո՛ւք, հիմարնե՛ր, ե՞րբ պիտի ըմբռնեք+։   Մի՞թե ականջ Ստեղծողը չի կարող լսել+,Կամ մի՞թե աչք Ձևավորողը չի կարող տեսնել+։ 10  Մի՞թե ազգերին Ուղղողը չի կարող հանդիմանել+,Նա, ով մարդկանց գիտելիք է սովորեցնում+։ 11  Եհովան գիտի մարդկանց մտքերը, գիտի, որ դրանք ունայն են+։ 12  Երջանիկ է այն մարդը, որին դու ուղղում ես+, ո՛վ Յահ,Եվ որին սովորեցնում ես քո օրենքը+, 13  Որպեսզի նրան հանգստություն տաս դժբախտության օրերին+,Մինչև որ փոս փորվի ամբարշտի համար+։ 14  Եհովան չի թողնի իր ժողովրդին+,Նա չի լքի իր ժառանգությանը+։ 15  Դարձյալ արդար դատավճիռ կլինի+,Եվ բոլոր սրտով ուղիղները նրան կհետևեն։ 16  Ո՞վ ինձ համար վեր կկենա չարագործների դեմ+,Ո՞վ ինձ համար կկանգնի ընդդեմ անօրենություն գործողների+։ 17  Եթե Եհովան ինձ չաջակցեր+,Մի փոքր ևս, և իմ հոգին լռության մեջ կբնակվեր+։ 18  Երբ ասացի, թե՝ «ահա ոտքս տատանվելու է»+,Քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, նեցուկ եղավ ինձ+։ 19  Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում+,Քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս+։ 20  Մի՞թե քեզ դաշնակից կդառնա այն գահը, որը թշվառություն է բերում+,Որը չարիք է պատրաստում օրենքի միջոցով+։ 21  Նրանք դաժանորեն հարձակվում են արդարի հոգու վրա+Եվ անմեղի արյունը մեղավոր են հայտարարում+։ 22  Բայց Եհովան ինձ համար ապահով բարձունք կլինի+,Իմ Աստվածը վեմ կլինի, որտեղ կարող եմ ապաստան գտնել+։ 23  Նրանց անօրենությունը նա իրենց վրա կդարձնի+Եվ իրենց իսկ չարագործությամբ լռության կմատնի նրանց+։Մեր Աստվածը՝ Եհովան, նրանց լռության կմատնի+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղաներին»։