Սաղմոս 95։1-11

95  Եկե՛ք ուրախությամբ կանչենք Եհովային+,Ցնծության բացականչություններ ուղղենք մեր փրկության Վեմին+։   Եկե՛ք շնորհակալություն հայտնելով նրա առջև գանք+,Սաղմոսներով ցնծության բացականչություններ ուղղենք նրան+,   Որովհետև Եհովան մեծ Աստված է+Եվ մեծ Թագավոր՝ բոլոր աստվածների վրա+։   Նրա ձեռքում են երկրի խորքերը+,Եվ նրանն են լեռների գագաթները+,   Նրանն է ծովը, որն ինքն է ստեղծել+,Եվ նրա ձեռքերն են արարել ցամաքը+։   Եկե՛ք երկրպագենք ու խոնարհվենք+,Եկե՛ք ծնկի գանք+ Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ+,   Որովհետև նա է մեր Աստվածը, իսկ մենք նրա արոտի ժողովուրդն ենք և նրա ձեռքի ոչխարները+։Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+,   Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայում+,Ինչպես Մասսայի* օրը անապատում+,   Երբ ձեր հայրերը փորձեցին ինձ+։Նրանք քննեցին ինձ ու տեսան իմ գործերը+։ 10  Քառասուն տարի ես զզվեցի այս սերնդից+Ու ասացի.«Նրանք սրտով քմահաճ ժողովուրդ են+,Չճանաչեցին+ իմ ճանապարհները»։ 11  Իմ բարկության մեջ ես երդվեցի+.«Նրանք չեն մտնելու իմ հանգստի վայրը»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «փորձություն»։