Սաղմոս 99։1-9

99  Եհովան թագավոր դարձավ+. թող ժողովուրդները սարսռան+։Նա քերովբեների վրա է նստում+. թող երկիրը դողա+։   Մեծ է Եհովան Սիոնի վրա+Եվ բարձր է բոլոր ժողովուրդների վրա+։   Թող նրանք գովաբանեն քո անունը+.Մեծ է և վախ ներշնչող, սուրբ է այն+։   Թագավորի զորությամբ նա արդարադատություն է սիրում+։Դու ուղղամտություն հաստատեցիր+,Արդարադատություն և արդարություն բանեցրիր Հակոբի մեջ+։   Մեծարե՛ք Եհովային՝ մեր Աստծուն+, և խոնարհվե՛ք նրա ոտքերի պատվանդանի մոտ+.Սուրբ է նա+։   Մովսեսն ու Ահարոնը նրա քահանաների մեջ էին+,Եվ Սամուելը մեկն էր նրանցից, ովքեր կանչում էին նրա անունը+։Նրանք կանչում էին Եհովային, և նա պատասխանում էր նրանց+։   Ամպի սյան միջից խոսում էր նրանց հետ+։Նրանք պահում էին նրա հիշեցումներն ու այն կանոնները, որ տվել էր իրենց+։   Ո՛վ Եհովա, մե՛ր Աստված, դու պատասխանում էիր նրանց+։Դու ներող Աստված էիր նրանց համար+,Եվ վրեժխնդիր եղող՝ նրանց տխրահռչակ գործերի համար+։   Մեծարե՛ք Եհովային՝ մեր Աստծուն+,Եվ խոնարհվե՛ք նրա սուրբ լեռան մոտ+,Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է+։

Ծանոթագրություններ