Փիլիպպեցիներ 1։1-30

1  Ես՝ Պողոսս, և Տիմոթեոսը՝ Քրիստոս Հիսուսի ծառաներս+, գրում ենք Փիլիպպեում+ գտնվող բոլոր սրբերին, որ միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ, ինչպես նաև վերակացուներին ու ծառայող օգնականներին+։  Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։  Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն+  և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար+,  որովհետև դուք առաջին օրվանից մինչև հիմա աջակցում եք բարի լուրի տարածմանը+։  Ես վստահ եմ այն բանում, որ նա, ով բարի գործ սկսեց ձեր մեջ, կհասցնի իր ավարտին+ մինչև Հիսուս Քրիստոսի օրը+։  Լիովին տեղին է, որ այս բանը մտածեմ ձեր բոլորիդ մասին, քանի որ դուք իմ սրտում եք+, դուք, որ ինձ հետ միասին բաժնեկից եք+ անզուգական բարությանը թե՛ բանտի+ իմ կապանքներում և թե՛ բարի լուրը պաշտպանելու+ և օրինականապես+ հաստատելու մեջ։  Վկա է Աստված, թե որքան եմ ձեզ բոլորիդ կարոտում, և ձեր հանդեպ ունեմ այն նույն ջերմ զգացմունքները+, ինչպիսիք որ Քրիստոս Հիսուսն ունի։  Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա+ ճշգրիտ գիտելիքների+ և լիարժեք խորաթափանցության+ հետ միասին, 10  որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր+, որպեսզի անբիծ լինեք+ և չգայթակղեցնեք+ ուրիշներին մինչև Քրիստոսի օրը 11  և Հիսուս Քրիստոսի միջոցով կարողանաք արդար պտուղ բերել+՝ Աստծու փառքի ու գովաբանության համար+։ 12  Բայց ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց+, ոչ թե հակառակը, 13  այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը+ իմացան+, որ ես բանտի կապանքների+ մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար։ 14  Եվ Տիրոջը ծառայող եղբայրների մեծ մասը, բանտի կապանքներիս շնորհիվ վստահությամբ լցվելով, Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն է քարոզում+։ 15  Ճիշտ է, ոմանք Քրիստոսին քարոզում են՝ նախանձից ու մրցակցությունից դրդված+, մինչդեռ ուրիշները՝ բարի միտումներից ելնելով+։ 16  Այս վերջինները Քրիստոսին ծանուցանում են՝ սիրուց մղված՝ իմանալով, որ ես այստեղ եմ բարի լուրը պաշտպանելու համար+, 17  մինչդեռ այն առաջինները դա անում են՝ կռվասիրությունից+ դրդված և ոչ թե մաքուր մղումներով, քանի որ ուզում են նեղություններ պատճառել+ ինձ բանտի իմ կապանքներում։ 18  Ուրեմն ի՞նչ։ Ոչինչ։ Միայն այն, որ ամեն կերպ՝ լինի դա ձևականորեն+, թե ճշմարտացիորեն, Քրիստոսը ծանուցանվում է+, և դրա համար էլ ես ուրախանում եմ։ Եվ կշարունակեմ ուրախանալ, 19  քանի որ գիտեմ, որ դրա արդյունքում ես փրկություն կստանամ ձեր աղաչանքների+ և Հիսուս Քրիստոսի ոգու օժանդակությունը ստանալու շնորհիվ+՝ 20  իմ մեծ ակնկալության+ և հույսի+ համաձայն, որ ոչ մի առումով ես չեմ ամաչի+, այլ խոսելու իմ լիարժեք ազատությամբ+, ինչպես նախկինում ամեն ժամանակ, այնպես էլ հիմա Քրիստոսը կմեծարվի իմ մարմնի միջոցով+՝ լինի դա իմ ապրելով թե մահանալով+։ 21  Իմ պարագայում՝ եթե ապրեմ, Քրիստոսի համար կապրեմ+, իսկ եթե մահանամ+, դա շահ կլինի ինձ համար։ 22  Ուստի քանի դեռ ապրում եմ մարմնում, կարող եմ իմ գործի մեջ պտուղ բերել+։ Բայց թե որ մեկը կընտրեմ, չեմ հայտնի։ 23  Այս երկուսի կողմից էլ ես ճնշված եմ+, բայց ինչը որ ես իրոք ցանկանում եմ, ազատվելն ու Քրիստոսի հետ լինելն է+, որովհետև դա, անշուշտ, շատ ավելի լավ է+։ 24  Այնուամենայնիվ, մարմնիս մեջ մնալը ավելի շատ անհրաժեշտ է ձե՛զ համար+։ 25  Ուստի սրանում համոզված լինելով՝ գիտեմ, որ ես կմնամ+ ու կապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք առաջադիմեք+ և ուրախություն ստանաք ձեր հավատից, 26  որպեսզի երբ դարձյալ ներկա լինեմ ձեզ մոտ, իմ միջոցով ձեր ցնծությունը հորդի Քրիստոս Հիսուսում։ 27  Միայն թե Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվեք+, որպեսզի, անկախ նրանից՝ կգամ ձեզ տեսնելու, թե ոչ*, ձեր մասին լսեմ, որ դուք հաստատ կանգնած եք մեկ ոգով+, մեկ մարդու պես կողք կողքի պայքարում եք բարի լուրի հավատի համար 28  և բոլորովին չեք վախենում ձեր հակառակորդներից+։ Դա նրանց համար կործանման ապացույց է, բայց ձեզ համար՝ փրկության+, և դա Աստծուց է, 29  որովհետև ձեզ առանձնաշնորհում տրվեց ոչ միայն հավատալ+ Քրիստոսին, այլև տառապանք կրել+ նրա համար։ 30  Դուք այն նույն պայքարն եք մղում, որը ես եմ մղում+, ինչպես տեսաք և հիմա էլ լսում եք+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Բառացի՝ «բացակա կլինեմ»։