Փիլիպպեցիներ 4։1-23
4 Հետևաբար, իմ սիրելի՛ և ցանկալի՛ եղբայրներ, դուք, որ իմ ուրախությունն ու պսակն եք+, այսպես հաստատ կանգնեք+ Տիրոջով, սիրելինե՛ր։
2 Հորդորում եմ Եվոդիային և Սյունտիքին, որ միևնույն միտքն+ ունենան Տիրոջով։
3 Այո՛, խնդրում եմ նաև քեզ, հարազա՛տ լծակիցս+, շարունակիր օգնել այս կանանց, որոնք բարի լուրի համար կողք կողքի պայքարեցին ինձ հետ+ Կղեմեսի և իմ մյուս համագործակիցների+ հետ միասին, որոնց անունները+ կյանքի գրքում են+։
4 Միշտ ուրախ եղեք Տիրոջով+։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք+։
5 Թող ձեր խոհեմությունը+ հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է+։
6 Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք+, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով+ շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն+,
7 և Աստծու խաղաղությունը+, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն+ ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով։
8 Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է+, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք+։
9 Այն ամենը, ինչ սովորեցիք, ինչպես նաև ընդունեցիք և լսեցիք ինձանից ու տեսաք իմ մեջ, դրա՛նք արեք+, և խաղաղության Աստվածը+ ձեզ հետ կլինի։
10 Ես մեծապես ուրախանում եմ Տիրոջով, որ հիմա վերջապես դուք նորից սկսեցիք մտածել իմ մասին+։ Դուք նախկինում էլ էիք մտածում իմ բարօրության մասին, սակայն հնարավորություն չունեցաք դա ցույց տալու։
11 Ասելիքս այն չէ, թե ես կարիքի մեջ եմ, քանի որ ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեմ, սովորել եմ գոհ լինել+։
12 Անշուշտ ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը+, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը։ Ամեն ինչում և բոլոր հանգամանքներում՝ թե՛ կուշտ և թե՛ քաղցած, թե՛ առատության և թե՛ կարիքի մեջ+, ես սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը։
13 Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ+։
14 Այնուհանդերձ, դուք լավ արեցիք, որ ինձ բաժնեկից+ եղաք իմ նեղության մեջ+։
15 Իրականում դուք, փիլիպպեցինե՛ր, գիտեք նաև, որ բարի լուրի հռչակման սկզբից ևեթ, երբ ես հեռացա Մակեդոնիայից, ձեզանից բացի, ուրիշ ոչ մի ժողով չօգնեց ինձ և ինձանից էլ օգնություն չընդունեց+,
16 իսկ դուք ինձ պետք եղած բաները մեկ-երկու անգամ նույնիսկ Թեսաղոնիկե ուղարկեցիք։
17 Ես ոչ թե նվերներ եմ ուզում+, այլ ուզում եմ այն պտուղը+, որն ավելանալու է ձեր հաշվին։
18 Սակայն ես ամեն ինչ լիությամբ և առատությամբ ունեմ։ Ամեն ինչ ունեմ, հատկապես հիմա, երբ Եպաֆրոդիտոսից+ ստացա ձեր ուղարկած բաները, որոնք անուշահոտ+ և ընդունելի զոհ+ են՝ Աստծուն հաճելի։
19 Իր հերթին, իմ Աստվածը+ Քրիստոս Հիսուսի միջոցով իր փառավոր հարստության+ չափով լիովին կհոգա ձեր կարիքները+։
20 Մեր Աստծուն և Հորը լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
21 Իմ բարևները+ փոխանցեք Քրիստոս Հիսուսի հետ միության+ մեջ եղող բոլոր սրբերին։ Ինձ հետ եղող եղբայրները բարևում են ձեզ։
22 Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, հատկապես նրանք, որ կայսրի տնից են+։
23 Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։