1 Թագավորներ 15։1-34

15  Նաբատի+ որդի Հերոբովամի+ թագավորության տասնութերորդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիամը+  և երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Մաաքա+, և նրա մայրը Աբիսողոմի թոռն+ էր։  Նա գնաց նախկինում իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, և նրա սիրտը ամբողջությամբ+ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր հայր Դավթի սիրտը+։  Հանուն Դավթի+ նրա Աստված Եհովան Երուսաղեմում նրան մի ճրագ+ էր տվել՝ նրանից հետո նստեցնելով նրա որդուն և Երուսաղեմը պահպանելով+,  քանի որ Դավիթն արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, և իր կյանքի բոլոր օրերում չխոտորվեց ոչ մի բանից, որ նա իրեն պատվիրել էր+, քետացի Ուրիայի հետ կապված դեպքից բացի+։  Ռոբովամի բոլոր օրերում Հերոբովամն ու Ռոբովամը իրար դեմ պատերազմ մղեցին+։  Աբիամի մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ Պատերազմ էր մղվում նաև Աբիամի ու Հերոբովամի միջև+։  Ի վերջո, Աբիամը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասան+։  Ասան Հուդայի թագավորը դարձավ Իսրայելի թագավոր Հերոբովամի թագավորության քսաներորդ տարում 10  և քառասուն մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա տատի անունը Մաաքա+ էր, և նա Աբիսողոմի թոռն էր+։ 11  Ինչպես որ իր հայր Դավիթը, Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։ 12  Նա երկրից վռնդեց տաճարային պոռնիկներին*+ և հեռացրեց իր հայրերի շինած+ բոլոր գարշելի կուռքերը*+։ 13  Նա նույնիսկ իր տատ Մաաքային+ զրկեց տիկնությունից+ այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր շինել սուրբ ձողին երկրպագելու համար։ Նրա զզվելի կուռքը+ Ասան ոչնչացրեց ու այրեց+ Կեդրոն հեղեղատում+։ 14  Իսկ բարձունքները+ նա չոչնչացրեց+։ Սակայն Ասայի սիրտը նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ Եհովայի հետ էր+։ 15  Նա Եհովայի տուն բերեց իր և իր հոր կողմից սրբացված բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր+։ 16  Իրենց բոլոր օրերում Ասան ու Իսրայելի թագավոր Բաասան+ իրար դեմ պատերազմում էին։ 17  Իսրայելի թագավոր Բաասան հարձակվեց Հուդայի վրա և սկսեց ամրացնել Ռաման+, որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի Ասա թագավորի մոտ+։ 18  Այդ ժամանակ Ասան վերցրեց Եհովայի տան և արքունական տան գանձարաններում մնացած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը և ուղարկեց նրանց Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Ասորիքի Բենադադ+ թագավորին+, որը Դամասկոսում+ էր ապրում, և ասաց. 19  «Իմ ու քո միջև, իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա։ Ահա քեզ արծաթ ու ոսկի եմ ընծա+ ուղարկում։ Եկ ու քանդիր Իսրայելի Բաասա թագավորի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա ինձանից»+։ 20  Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների վրա ու հարվածեց Իյոնը+, Դանը+, Աբել-​Բեթմաաքան+, ամբողջ Քեներեթը, և նույնիսկ Նեփթաղիմի ամբողջ երկիրը+։ 21  Երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեցրեց Ռաման ամրացնելը+ և վերադարձավ Թերսա+։ 22  Իսկ Ասա թագավորը կանչեց Հուդայի բոլոր մարդկանց+, բոլորին առանց բացառության, և նրանք տարան Ռամայի քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործում էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան+՝ Բենիամինի երկրում, ու Մասփան+։ 23  Ասայի մնացած գործերի մասին, նրա ողջ զորության, նրա բոլոր արածների և կառուցած քաղաքների մասին գրված են Հուդայի թագավորների գործերի գրքում+։ Ծերության+ տարիներին նրա ոտքերը սկսեցին ցավել+։ 24  Ի վերջո, Ասան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովսափատը+։ 25  Հուդայի թագավոր Ասայի թագավորության երկրորդ տարում Հերոբովամի որդի Նադաբը+ թագավոր եղավ Իսրայելի վրա և թագավորեց երկու տարի։ 26  Նա չարիք+ գործեց Եհովայի աչքում և գնաց իր հոր ճանապարհով+ ու նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 27  Իսաքարի տնից Աքիայի որդի Բաասան+ դավադրություն կազմակերպեց նրա դեմ ու սպանեց նրան փղշտացիների Գաբաթոնում+, երբ Նադաբն ու բոլոր իսրայելացիները պաշարել էին Գաբաթոնը։ 28  Բաասան նրան սպանեց Հուդայի թագավոր Ասայի թագավորության երրորդ տարում և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել+։ 29  Թագավոր դառնալով՝ նա բնաջնջեց Հերոբովամի ամբողջ տունը։ Հերոբովամից ոչ մի կենդանի շունչ չթողեց, բոլորին ոչնչացրեց Եհովայի այն խոսքի համաձայն, որ նա ասել էր իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով+ 30  Հերոբովամի գործած մեղքերի համար+, որոնցով նա Իսրայելին էլ մեղք գործել տվեց և Եհովային՝ Իսրայելի Աստծուն վիրավորեց+։ 31  Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 32  Իրենց բոլոր օրերում Ասան ու Իսրայելի թագավոր Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում+։ 33  Հուդայի թագավոր Ասայի թագավորության երրորդ տարում Աքիայի որդի Բաասան Թերսայում թագավոր եղավ ամբողջ Իսրայելի վրա և թագավորեց քսանչորս տարի+։ 34  Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և գնաց Հերոբովամի ճանապարհով+ ու նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 14։24-ի ծնթ.։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։