1 Թագավորներ 16։1-34

16  Եհովայի խոսքը եղավ Հանանիի+ որդի Հեուին+՝ ուղղված Բաասայի դեմ.  «Թեև քեզ փոշուց բարձրացրի+, որ իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ դարձնեմ+, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով+ և իմ Իսրայել ժողովրդին մեղք գործել տվիր, այնպես որ նրանք վիրավորեցին ինձ իրենց մեղքերով+։  Ահա ես պիտի ավլեմ Բաասայի ու նրա տան հետևից և նրա տունը Նաբատի որդի Հերոբովամի տան պես պիտի դարձնեմ+։  Բաասայից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի ուտեն»+։  Բաասայի մնացած գործերի մասին, նրա արածների և նրա զորության մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։  Ի վերջո, Բաասան ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Թերսայում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Էլան։  Հանանիի որդի Հեու մարգարեի միջոցով Եհովայի խոսքը եղավ Բաասայի ու նրա տան դեմ+ այն բոլոր չարիքների համար, որ նա գործել էր Եհովայի աչքում՝ վիրավորելով+ նրան իր ձեռքի գործերով+, որ Հերոբովամի տան պես դառնա, նաև Նադաբին սպանելու համար+։  Հուդայի թագավոր Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Բաասայի որդի Էլան և թագավորեց երկու տարի։  Նրա ծառա Զամրին+՝ կառքերի կես մասի պետը, նրա դեմ դավադրություն կազմակերպեց, երբ Էլան խմել ու հարբել էր+ Արզայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր+։ 10  Զամրին մտավ տուն, հարվածեց+ ու սպանեց նրան Հուդայի թագավոր Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել։ 11  Երբ նա թագավոր դարձավ ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տունը՝ կենդանի չթողնելով ոչ մի արուի*+, ո՛չ նրա արյան համար վրեժ առնողներին+ և ո՛չ էլ նրա ընկերներից որևէ մեկին։ 12  Այսպիսով՝ Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը+՝ Եհովայի խոսքի համաձայն+, որ Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի դեմ+, 13  Բաասայի և նրա որդի Էլայի+ գործած բոլոր մեղքերի համար, որոնցով Իսրայելին էլ մեղք գործել տվեցին ու իրենց ունայն կուռքերով+ վիրավորեցին Եհովային՝ Իսրայելի Աստծուն։ 14  Էլայի մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 15  Հուդայի թագավոր Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամրին յոթ օր թագավորեց+ Թերսայում, այն ժամանակ, երբ ժողովուրդը բանակ էր դրել փղշտացիների Գաբաթոնի+ դեմ։ 16  Բանակատեղիում գտնվող մարդիկ լսեցին, որ Զամրին դավադրություն է կազմակերպել թագավորի դեմ ու սպանել է նրան։ Եվ հենց այդ օրը բանակատեղիում բոլոր իսրայելացիները զորագլուխ Ամրիին+ Իսրայելի վրա թագավոր դարձրին։ 17  Ամրին և նրա հետ նաև բոլոր իսրայելացիները Գաբաթոնից գնացին ու պաշարեցին+ Թերսան։ 18  Երբ Զամրին տեսավ, որ քաղաքը գրավել են, մտավ արքունական տան բնակելի աշտարակը, հրի մատնեց արքունական տունն ու ինքն էլ կրակի մեջ մեռավ+ 19  իր գործած մեղքերի պատճառով, որոնցով նա չարիք արեց Եհովայի աչքում+ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 20  Զամրիի մնացած գործերի ու նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 21  Այդ ժամանակ Իսրայել ժողովուրդը երկու մասի բաժանվեց+։ Մի մասն անցավ Գինաթի որդի Թաբնիի կողմը, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ մյուս մասը անցավ Ամրիի կողմը։ 22  Ի վերջո, Ամրիի կողմն անցած ժողովուրդը Գինաթի որդի Թաբնիի կողմն անցած ժողովրդից ավելի ուժեղ գտնվեց։ Թաբնին մեռավ, իսկ Ամրին թագավոր դարձավ։ 23  Ամրին Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի թագավորության երեսունմեկերորդ տարում ու թագավորեց տասներկու տարի։ Թերսայում նա թագավորեց վեց տարի։ 24  Սամերից նա երկու տաղանդ* արծաթով գնեց Սամարիա լեռը, մի քաղաք կառուցեց լեռան վրա և իր կառուցած քաղաքի անունը լեռան տիրոջ՝ Սամերի անունով Սամարիա+ կոչեց։ 25  Ամրին չարիք գործեց Եհովայի աչքում և իր բոլոր նախորդներից ավելի վատ գործեր արեց+։ 26  Նա քայլեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներով+ և նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել, և նրանք իրենց ունայն կուռքերով+ վիրավորեցին Եհովային՝ Իսրայելի Աստծուն։ 27  Ամրիի մնացած գործերի, նրա արածների և զորության մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 28  Ի վերջո, Ամրին ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աքաաբը+։ 29  Ամրիի որդի Աքաաբը Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի թագավորության երեսունութերորդ տարում և Սամարիայում+ քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ 30  Ամրիի որդի Աքաաբը Եհովայի աչքում ավելի շատ չարություն գործեց, քան նրա բոլոր նախորդները+։ 31  Բավական չէր+, որ նա Նաբատի որդի Հերոբովամի մեղքերի մեջ քայլեց+, նաև կնության առավ+ Հեզաբելին+՝ սիդոնացիների+ թագավոր Եթբահաղի աղջկան, և սկսեց Բահաղին ծառայել+ ու նրա առաջ խոնարհվել։ 32  Նաև Սամարիայում իր կառուցած Բահաղի տան+ մեջ մի զոհասեղան կանգնեցրեց Բահաղի համար։ 33  Աքաաբը սուրբ ձողը+ շինեց և ավելի մեծ չարիք գործեց՝ վիրավորելով+ Եհովային՝ Իսրայելի Աստծուն, քան իրեն նախորդած Իսրայելի բոլոր թագավորները։ 34  Նրա օրերում բեթելցի Հիելը կառուցեց Երիքովը։ Նա իր անդրանիկի՝ Աբիրոնի կյանքի գնով նրա հիմքը դրեց և իր կրտսերի՝ Սեգուբի կյանքի գնով նրա դռները կանգնեցրեց, ինչպես որ ասել էր Եհովան Նավեի որդի Հեսուի միջոցով+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1Սմ 25։22-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 17։