1 Թագավորներ 17։1-24

17  Գաղաադի+ բնակիչներից թեզբացի Եղիան+ ասաց Աքաաբին. «Կենդանի է Եհովան+՝ Իսրայելի Աստվածը, որի առաջ ես կանգնում եմ+. եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա+, ապա դա կլինի միայն իմ խոսքով»+։  Եհովայի խոսքը+ նրան եղավ՝ ասելով.  «Գնա այստեղից և ուղղություն վերցրու դեպի արևելք ու թաքնվիր+ Քերիթ հեղեղատի մոտ, որ Հորդանանի արևելյան կողմում է։  Դու այդ հեղեղատից ջուր կխմես+, իսկ ես ագռավներին+ կհրամայեմ, որ այնտեղ քեզ համար ուտելիք բերեն»+։  Նա էլ իսկույն գնաց ու արեց Եհովայի խոսքի համեմատ+. գնաց ու բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որ Հորդանանի արևելյան կողմում է։  Ամեն առավոտ ու երեկո ագռավները նրան հաց ու միս էին բերում, իսկ ջուրը նա խմում էր գետից+։  Որոշ ժամանակ անց գետը ցամաքեց+, որովհետև երկրի վրա անձրև չէր տեղում։  Եհովայի խոսքը նորից եղավ նրան+.  «Վեր կաց գնա սիդոնացիների Սարեփթան+ ու մնա այնտեղ։ Ես մի այրի կնոջ կպատվիրեմ, որ քեզ այնտեղ կերակրի»։ 10  Ուստի նա վեր կացավ գնաց Սարեփթա և երբ քաղաքի դարպասներով ներս մտավ, տեսավ, որ մի այրի կին փայտ է հավաքում։ Նա ձայն տվեց նրան ու ասաց. «Խնդրում եմ, ինձ համար ամանով մի քիչ ջուր բեր, որ խմեմ»+։ 11  Եվ երբ կինը գնաց ջուր բերելու, նա նորից ձայն տվեց նրան ու ասաց. «Խնդրում եմ, մի պատառ հաց էլ բեր»+։ 12  Իսկ կինն ասաց. «Կենդանի է քո Աստված Եհովան+, ես մի հաց+ էլ չունեմ, այլ միայն մի բուռ+ ալյուր ունեմ սափորում ու մի քիչ էլ յուղ+՝ կժի մեջ։ Ահա մի քանի կտոր փայտ եմ հավաքում, որ գնամ ինձ ու տղայիս համար մի բան պատրաստեմ։ Կուտենք ու հետո կմեռնենք»+։ 13  Այդ ժամանակ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախեցիր+։ Գնա ու արա այնպես, ինչպես որ ասացիր։ Բայց նախ քո ունեցածից ինձ համար մի փոքր բլիթ պատրաստիր+ ու բեր և հետո քեզ ու քո որդու համար կպատրաստես, 14  որովհետև այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Սափորի միջից ալյուրը չի վերջանա և կժի միջից յուղը չի պակասի մինչև այն օրը, երբ Եհովան անձրև կտեղացնի երկրի վրա»»+։ 15  Կինը գնաց ու Եղիայի ասածի պես արեց։ Եվ շատ օրեր ուտելու բան ունեին. ինքը, կինը և նրա ընտանիքը+։ 16  Սափորից ալյուրը չէր վերջանում, և կժից յուղը չէր պակասում+՝ Եհովայի խոսքի համաձայն, որ նա ասել էր Եղիայի միջոցով։ 17  Այս դեպքերից հետո պատահեց այնպես, որ տանտիկնոջ տղան հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նրա մեջ շունչ չմնաց+։ 18  Ուստի կինն ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ+, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ։ Դու եկար ինձ մոտ, որ իմ մեղքը հիշեցնես+ ու որդուս մեռցնես»։ 19  Սակայն Եղիան ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ»։ Եվ վերցնելով նրան մոր գրկից՝ տարավ վերնատուն+, ուր ինքն էր ապրում, և պառկեցրեց իր անկողնու վրա+։ 20  Ապա կանչեց Եհովային ու ասաց. «Ո՜վ իմ Աստված Եհովա+, մի՞թե այս այրի կնոջն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, պիտի չարիք պատճառես ու թույլ տաս, որ նրա որդին մեռնի»։ 21  Այնուհետև նա երեք անգամ երկարությամբ մեկնվեց երեխայի վրա+ և, Եհովային կանչելով, ասաց. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան+ կենդանանա*»։ 22  Եհովան լսեց Եղիայի ձայնը+, և երեխայի հոգին իրեն հետ դարձավ, ու նա կենդանացավ+։ 23  Եղիան վերցրեց երեխային, վերնատնից տուն իջեցրեց ու տալով նրան մորը՝ ասաց. «Տե՛ս, քո որդին կենդանի է»+։ 24  Կինն ասաց Եղիային. «Հիմա ես գիտեմ, որ դու Աստծու մարդ ես+, և որ Եհովայի խոսքը ճշմարիտ է քո բերանում»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հոգին իր մեջ հետ դառնա»։