1 Թագավորներ 6։1-38
6 Իսրայելի որդիների Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում+՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորության չորրորդ տարվա+ զիվ+ ամսին, այսինքն՝ երկրորդ ամսին+, Սողոմոնը սկսեց Եհովայի համար տուն կառուցել+։
2 Տունը, որ Սողոմոն թագավորը կառուցեց+ Եհովայի համար, ուներ վաթսուն կանգուն+ երկարություն, քսան կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն+։
3 Տան տաճարի* առջևի նախասրահի+ երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր։ Իսկ տան ճակատի կողմից լայնությունը տասը կանգուն էր։
4 Տան համար նա դեպի ներս նեղացող խորշերով պատուհաններ+ շինեց,
5 նաև տան պատի երկայնքով ամբողջ տան շուրջը մի կողաշենք կառուցեց, որը ձգվում էր տաճարի և խորքի սենյակի+ շուրջը, և չորս բոլորը կողմնային սենյակներ+ շինեց։
6 Կողմնային սենյակների ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջին հարկինը՝ վեց կանգուն, և երրորդինը՝ յոթ կանգուն. տան շուրջբոլորը դրսի կողմից նա սանդղաձև խորշեր+ արեց, որպեսզի ոչ մի բան չամրացվի տան պատերի վրա+։
7 Տունը քարհանքում տաշված քարերից+ էր կառուցվում. շինարարության ժամանակ տան+ մեջ չէր լսվում ո՛չ մուրճի, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ երկաթե գործիքի ձայն։
8 Կողմնային սենյակների ներքևի հարկի մուտքը+ տան աջ կողմում էր, և ոլորապտույտ սանդուղքներով միջին հարկ էին բարձրանում, իսկ միջինից՝ երրորդ հարկ։
9 Նա շարունակեց տան շինարարությունը, որպեսզի ավարտի այն+, և տունը ծածկեց գերաններով ու մայրու+ տախտակներով։
10 Ամբողջ տան երկայնքով նա կողմնային սենյակներ+ կառուցեց՝ յուրաքանչյուրը հինգ կանգուն բարձրությամբ, որոնք տան հետ միացած էին մայրու գերաններով+։
11 Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ Սողոմոնին+.
12 «Եթե քայլես իմ կանոնների համաձայն+, իմ դատավճիռներն+ ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես+, ապա ես կկատարեմ այն խոսքը, որ քո մասին ասել եմ քո հայր Դավթին+՝ այս տան հետ կապված, որը դու կառուցում ես։
13 Ես Իսրայելի որդիների մեջ կբնակվեմ+ ու չեմ լքի իմ Իսրայել ժողովրդին»+։
14 Եվ Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը, որպեսզի ավարտի այն+։
15 Տան պատերը նա ներսից երեսապատեց մայրու տախտակներով։ Տան հատակից մինչև առաստաղի գերանները ներսից փայտով ծածկեց և տան հատակը գիհու+ տախտակներով պատեց։
16 Հետո նա տան հետևի պատից չափեց քսան կանգուն և հատակից մինչև առաստաղը մայրու տախտակներով առանձնացրեց ու տան ներսում խորքի սենյակը+ կառուցեց՝ Սրբությունների Սրբությունը+։
17 Տունը, այսինքն՝ տաճարի+ առջևի մասը, քառասուն կանգուն էր+։
18 Տան ներսի մայրու փայտերը փորագրված էին դդմաձև+ ու ծաղկազարդ նախշերով+։ Ամեն ինչ երեսապատված էր մայրու փայտով, այնպես որ ոչ մի քար չէր երևում։
19 Տան ներսում նա պատրաստեց խորքի սենյակը+, որպեսզի Եհովայի ուխտի+ տապանակն+ այնտեղ դրվի։
20 Այդ սենյակն ուներ քսան կանգուն երկարություն, քսան կանգուն լայնություն+ և քսան կանգուն բարձրություն։ Նա մաքուր ոսկով պատեց այն+, իսկ զոհասեղանը+՝ մայրու փայտով։
21 Սողոմոնը տունը ներսից+ մաքուր ոսկով պատեց+ և ոսկե շղթա+ անցկացրեց խորքի սենյակի+ դիմաց, որը նույնպես ոսկով ծածկեց։
22 Տունը նա ամբողջությամբ ոսկով պատեց+, նաև ոսկով ծածկեց+ ամբողջ սեղանը+, որ խորքի սենյակի առջևում էր։
23 Այնուհետև խորքի սենյակում յուղածառի* փայտից երկու քերովբե+ պատրաստեց՝ յուրաքանչյուրը տասը կանգուն բարձրությամբ+։
24 Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, մյուս թևը՝ նույնպես հինգ կանգուն։ Մի թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր+։
25 Երկրորդ քերովբեն ևս տասը կանգուն էր։ Երկու քերովբեներն էլ նույն չափն ու նույն ձևն ունեին։
26 Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույնը և երկրորդ քերովբեինը։
27 Հետո նա քերովբեներին ներսի տան մեջ դրեց։ Քերովբեների+ թևերն այնպես էին տարածված, որ մեկի թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակի մեջտեղում իրար էին դիպչում+։
28 Քերովբեները նա նույնպես ոսկով պատեց+։
29 Տան առջևի ու հետևի մասերի բոլոր պատերի վրա քերովբեների+, արմավենիների+ և ծաղիկների+ պատկերներ փորագրեց,
30 իսկ տան առջևի ու հետևի մասերի հատակը+ ոսկով պատեց։
31 Խորքի սենյակի մուտքի համար յուղածառի+ փայտից դռներ+ շինեց. կողքի սյուները, դռների կողափայտերն ու հինգերորդ մասը։
32 Յուղածառի փայտից պատրաստված երկու դռների վրա քերովբեների, արմավենու և ծաղիկների պատկերներ փորագրեց ու դրանք ոսկով պատեց։ Քերովբեների ու արմավենիների պատկերները նա ոսկով ծածկեց։
33 Ճիշտ այդպես նա յուղածառի փայտից քառակուսի կողափայտեր պատրաստեց նաև տաճարի մուտքի համար
34 և երկու դռներ՝ գիհու+ փայտից։ Մի դռան երկու փեղկերը ծալվում էին ծխնիների* վրա, և մյուս դռան երկու փեղկերը նույնպես ծալվում էին ծխնիների վրա+։
35 Նա քերովբեների, արմավենիների ու ծաղիկների պատկերներ փորագրեց և այդ պատկերները ոսկով ծածկեց+։
36 Նաև երեք շարք+ տաշված քարերով և մի շարք մայրու գերաններով ներսի+ գավիթի պատը կառուցեց։
37 Չորրորդ տարվա լուսնային զիվ+ ամսին Եհովայի տան հիմքը+ դրվեց,
38 և տասնմեկերորդ տարվա բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին, տան շինարարությունը՝ նախագծի+ համաձայն և իր բոլոր մանրամասնություններով, ավարտվեց+։ Սողոմոնը կառուցեց այն յոթ տարում։
Ծանոթագրություններ
^ Հվնբր նկատի ունի Սրբությունը։
^ Հայտնի չէ, թե սա ինչ ծառ է։ Այն գուցե սոճու մի տեսակ է։
^ Ծխնին հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ էր, որ ներքևից հագնում էր շեմի փոսիկի մեջ, իսկ վերևից՝ դրանդիի, ինչի շնորհիվ դուռը բացվում էր։