1 Թեսաղոնիկեցիներ 5։1-28

5  Ինչ վերաբերում է ժամանակներին և ժամանակահատվածներին+, եղբայրնե՛ր, կարիք չկա, որ ինչ-​որ բան գրվի ձեզ,  քանի որ դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով+։  Երբ ասեն՝ «խաղաղություն+ և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը+ անմիջապես կգա նրանց+ վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա+, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի+։  Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք+, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա+,  որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք+ և ցերեկվա որդիներ+։ Մենք ո՛չ գիշերվան ենք պատկանում, ո՛չ էլ խավարին+։  Ուրեմն թող որ չքնենք+ ուրիշների պես+, այլ արթուն մնանք+ և պահպանենք մեր զգոնությունը+։  Ովքեր քնում են+, սովորաբար գիշերն են քնում+, և ովքեր հարբում են, սովորաբար գիշերն են հարբում։  Սակայն մենք, որ ցերեկվան ենք պատկանում, եկեք պահպանենք մեր զգոնությունը, կրենք հավատի+ ու սիրո զրահը+ և իբրև սաղավարտ+՝ փրկության հույսը+,  որովհետև Աստված չի ընտրել մեզ իր զայրույթի համար+, այլ ընտրել է, որպեսզի փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+, 10  որը մահացավ մեզ համար+, որպեսզի, արթուն լինենք թե ննջենք, ապրենք նրա հետ միասին+։ 11  Ուստի շարունակեք մխիթարել և կերտել միմյանց+, ինչպես որ անում եք+։ 12  Այժմ խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ, առաջնորդում են+ ձեզ Տիրոջ գործում ու հորդորում են ձեզ։ 13  Նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տվեք իրենց կատարած աշխատանքի համար+։ Խաղաղարար եղեք+։ 14  Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեք անկարգապահներին+, սփոփեք վհատված հոգիներին+, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար+ եղեք բոլորի հանդեպ։ 15  Տեսեք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին+, բայց միշտ ձգտեք բարին գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի+։ 16  Միշտ ուրախ եղեք+։ 17  Անդադար աղոթեք+։ 18  Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք+, քանի որ սա է Աստծու կամքը ձեզ համար, որովհետև դուք Քրիստոս Հիսուսի հետևորդներն եք։ 19  Մի՛ հանգցրեք ոգու կրակը+։ 20  Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք+։ 21  Հավաստիացեք ամեն ինչում+, կառչեք բարուն+։ 22  Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից+։ 23  Թող որ հենց ինքը՝ խաղաղության Աստվածը+, ամբողջապես սրբացնի ձեզ+։ Եվ թող որ ձեր ոգին, հոգին ու մարմինը անարատ պահվեն և բոլոր առումներով ամբողջական լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ+։ 24  Հավատարիմ է ձեզ կանչողը, և նա կանի դա։ 25  Եղբայրնե՛ր, շարունակեք աղոթել մեզ համար+։ 26  Ողջունեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով+։ 27  Ձեզ վրա լուրջ պարտավորություն եմ դնում Տիրոջով, որ այս նամակը կարդացվի բոլոր եղբայրներին+։ 28  Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։

Ծանոթագրություններ