1 Կորնթացիներ 13։1-13

13  Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով+, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա+։  Եթե մարգարեանալու պարգև ունենամ+, իմանամ բոլոր սրբազան գաղտնիքներն+ ու ձեռք բերեմ ողջ գիտելիքները+, եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ+, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ+։  Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար+ և եթե մարմինս էլ տամ+, որպեսզի պարծենամ, բայց սեր չունենամ+, ես ոչ մի օգուտ չունեմ։  Սերը+ համբերատար է+ ու բարի+։ Սերը նախանձոտ չէ*+, այն չի պարծենում+, չի հպարտանում+,  անպատշաճ վարմունք չի ունենում+, իր շահը չի փնտրում+, բարկությամբ չի բորբոքվում+, վիրավորանքները չի հաշվում+,  անարդարության վրա չի ուրախանում+, այլ ուրախանում է ճշմարտության համար+։  Ամեն ինչի դիմանում է+, ամեն ինչի հավատում է+, ամեն ինչի համար հույս ունի+, ամեն ինչի տոկում է+։  Սերը երբեք չի վերջանում*+։ Սակայն եթե կան մարգարեանալու պարգևներ, կանհետանան, եթե կան լեզուներ, կդադարեն, եթե կան գիտելիքներ, կանհետանան+։  Հիմա մենք որոշ չափով գիտելիքներ ունենք+ և որոշ չափով մարգարեանում ենք+, 10  բայց երբ որ ամբողջականը գա+, այդ որոշ չափովը կվերանա։ 11  Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա+, այդ մանկական բաներին վերջ դրեցի։ 12  Հիմա մենք մետաղյա հայելու մեջ աղոտ ուրվագիծ ենք տեսնում+, բայց հետո պարզ կտեսնենք+։ Ներկայումս իմ գիտելիքները սահմանափակ են, բայց հետո ճշգրտությամբ կճանաչեմ Աստծուն, ճիշտ ինչպես նա է ճանաչում ինձ+։ 13  Ուրեմն հիմա մնում են հավատ, հույս, սեր՝ այս երեքը. բայց սրանցից մեծագույնը սերն է+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «խանդոտ չէ»։
Կամ՝ «երբեք անհաջողության չի մատնվում»։