1 Կորնթացիներ 2։1-16

2  Ուստի, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ, ես չեկա, որ Աստծու սրբազան գաղտնիքը+ վերամբարձ խոսքերով+ և իմաստությամբ ձեզ հռչակեմ։  Երբ ձեզ մոտ էի, որոշեցի ձեր ուշադրությունը հրավիրել միայն Հիսուս Քրիստոսի վրա+, այն էլ՝ ցցին գամվածի։  Ձեզ մոտ եկա թուլությամբ, վախով ու մեծ դողով+,  և իմ խոսքերն ու քարոզածը իմաստուն և համոզիչ խոսքերով չեղան, այլ ոգու և զորության դրսևորմամբ+,  որ ձեր հավատը հիմնված լինի ոչ թե մարդկանց իմաստության+ վրա, այլ Աստծու զորության+։  Մենք իմաստություն ենք քարոզում հասուններին+, բայց ո՛չ այս աշխարհի* իմաստությունը+ և ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը+, որոնք պիտի ոչնչանան+։  Այլ Աստծու իմաստությունն ենք քարոզում, որը ամփոփված է սրբազան գաղտնիքի մեջ+, այն թաքնված իմաստությունը, որն Աստված դարեր*+ առաջ նախապես որոշել է մեր փառքի համար։  Այս իմաստությունը աշխարհի իշխաններից+ ոչ մեկը չհասկացավ+, որովհետև եթե հասկանային, փառավոր Տիրոջը ցցին չէին գամի+,  ինչպես որ գրված է. «Ոչ մի աչք չտեսավ, ու ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի սիրտը չհասկացավ այն բաները, որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»+։ 10  Բայց մեզ Աստված հայտնեց+ դրանք իր ոգու միջոցով+, քանի որ ոգին+ քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ+ գաղտնիքները։ 11  Մարդկանցից ո՞վ գիտի մարդու մտքերը, եթե ոչ մարդու ոգին+, որ նրա մեջ է։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ Աստծու մտքերը, այլ միայն Աստծու ոգին+։ 12  Իսկ մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք+, այլ այն ոգին+, որն Աստծուց է, որպեսզի իմանանք Աստծու կողմից մեզ շնորհված բաները+։ 13  Այս ամենը մենք նաև խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորեցրած խոսքերով+, այլ ոգու սովորեցրածներով+՝ հոգևոր հարցերը հոգևոր խոսքերով բացատրելով+։ 14  Բայց մարմնավոր մարդը չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ+, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ 15  Իսկ հոգևոր+ մարդն, անշուշտ, ամեն բան քննում է, բայց ինքը ոչ մեկի կողմից չի քննվում+, 16  ինչպես որ գրված է. «Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը+, որ սովորեցնի նրան»+։ Իսկ մենք Քրիստոսի միտքն ունենք+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։