1 Կորնթացիներ 4։1-21

4  Թող մարդիկ մեզ համարեն ինչպես Քրիստոսի ենթակայության տակ լինողներ+ և Աստծու սրբազան գաղտնիքների+ տնտեսներ+։  Իսկ տնտեսից+ ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի+։  Բայց ինձ համար չնչին բան է ձեր կամ մարդկային դատարանի կողմից դատվելը+։ Ես ինքս ինձ անգամ չեմ դատում,  որովհետև իմ խիղճը մաքուր է+։ Բայց սրանով ես չեմ արդարանում, քանի որ Եհովան է ինձ դատողը+։  Ուրեմն ժամանակից շուտ մի՛ դատեք+, մինչև որ Տերը գա+, որը լույս կգցի խավարի գաղտնի բաների վրա+ և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները+, և այդ ժամանակ ամեն մեկը Աստծուց կստանա իր գովասանքը+։  Եղբայրնե՛ր, այս բաները իմ և Ապողոսի+ վրա օրինակ բերեցի ձեզ համար, որ մեր օրինակով սովորեք այս սկզբունքը՝ «գրվածից այն կողմ մի՛ անցեք»+, որպեսզի ձեզանից ոչ ոք չհպարտանա+՝ մեկին մյուսից առավել համարելով+։  Դու ինչո՞վ ես առավել+ մյուսներից։ Ունե՞ս մի բան, որ չես ստացել+։ Եվ եթե ստացել ես+, ինչո՞ւ ես պարծենում+, ասես թե չես ստացել։  Մի՞թե արդեն հագեցաք։ Մի՞թե արդեն հարստացաք+։ Մի՞թե առանց մեզ սկսեցիք թագավորել+։ Կուզենայի, որ դուք սկսած լինեիք թագավորել, որպեսզի ձեզ հետ մենք էլ թագավորեինք+։  Ինձ թվում է, որ Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինը կանգնեցրեց բեմի վրա+՝ որպես մահվան դատապարտվածների+, որովհետև մենք թատերական տեսարան+ դարձանք աշխարհի, հրեշտակների+ և մարդկանց համար+։ 10  Մեզ հիմար+ են համարում Քրիստոսի պատճառով, իսկ դուք ձեզ խոհեմ+ եք համարում, քանի որ հետևում եք Քրիստոսին. մենք թույլ ենք+, դուք՝ ուժեղ+, դուք բարի համբավ ունեք+, մենք պատվազուրկ ենք+։ 11  Մինչև հիմա մենք քաղցած+ ենք մնում, ծարավ+, խղճուկ հագնված+, ծեծվում ենք+, անտուն ենք մնում+, 12  տքնաջան աշխատում ենք+ մեր ձեռքերով+։ Երբ մեզ չարախոսում են, օրհնում ենք+, երբ հալածում են, դիմանում ենք+, 13  երբ վարկաբեկում են, աղերսում ենք+. մինչև հիմա մենք իբրև աղբ եղանք աշխարհի համար, ամեն ինչի թափթփուկը+։ 14  Այս ամենը գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու համար, այլ հորդորելու՝ որպես իմ սիրելի զավակների+։ 15  Նույնիսկ եթե տասը հազար դաստիարակ+ էլ ունենաք քրիստոնեական կյանքում, անկասկած, դուք շատ հայրեր չունեք+, որովհետև Քրիստոս Հիսուսի միջոցով ե՛ս դարձա ձեր հայրը՝ բարի լուրը քարոզելով+։ 16  Ուստի աղաչում եմ ձեզ, ընդօրինակե՛ք ինձ+։ 17  Այդ պատճառով ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին+, քանի որ նա որպես Տիրոջ ծառա իմ սիրելի և հավատարիմ զավակն է+։ Նա ձեզ կհիշեցնի այն մեթոդները, որոնք կիրառում եմ Հիսուս Քրիստոսին ծառայելիս+, թե ինչպես եմ ամենուրեք սովորեցնում բոլոր ժողովներում։ 18  Ոմանք հպարտացել են+՝ կարծելով, թե ես չեմ գալու ձեզ մոտ։ 19  Բայց եթե Եհովան կամենա+, շուտով ձեզ մոտ կգամ, բայց ոչ թե հպարտացողների խոսքերը լսելու համար, այլ տեսնելու, թե արդյոք նրանք ունեն Աստծու զորությունը, 20  որովհետև մարդու կյանքում Աստծու թագավորությունը ակնհայտ է ոչ թե նրա խոսքերով, այլ Աստծու զորությամբ+։ 21  Ո՞րն եք ուզում։ Գավազանո՞վ գամ ձեզ մոտ+, թե՞ սիրով ու մեղմության ոգով+։

Ծանոթագրություններ