1 Կորնթացիներ 8։1-13

8  Կուռքերին զոհաբերված կերակուրների վերաբերյալ+, ինչ խոսք, բոլորս էլ գիտելիքներ ունենք+։ Գիտելիքները հպարտացնում են, սակայն սերը զորացնում է+։  Եթե որևէ մեկը կարծում է, թե ինչ-​որ բան գիտի+, նա դեռ չգիտի այնպես, ինչպես որ պետք է իմանա+։  Բայց եթե մեկը սիրում է Աստծուն+, Աստված ճանաչում է նրան+։  Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտելուն+, մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է+ աշխարհում, և որ միայն մեկ Աստված կա+։  Թեպետև կան այնպիսիներ, որ «աստվածներ»+ են կոչվում թե՛ երկնքում+ և թե՛ երկրի վրա+, ինչպես որ կան շատ «աստվածներ» և շատ «տերեր»+,  բայց մեզ համար կա մեկ Աստված+՝ Հայրը+, որից են բոլոր բաները, և մենք էլ նրա համար+. և կա մեկ Տեր+՝ Հիսուս Քրիստոսը+, որի միջոցով են բոլոր բաները+, և մենք էլ՝ նրա միջոցով։  Բայցևայնպես, բոլորը չէ, որ այս ամենը գիտեն+։ Ոմանք, մինչև հիմա հիշելով կուռքերին առնչվող սովորությունները, կերակուր ուտելիս մտածում են, թե դա կուռքին է զոհաբերված+, և նրանց խիղճը, թույլ լինելով, պղծվում է+։  Բայց կերակուրը չէ, որ մեզ մոտեցնելու է Աստծուն+. եթե չենք ուտում, ոչնչից չենք զրկվում, և եթե ուտում ենք, ոչ մի բան չենք շահում+։  Սակայն զգույշ եղեք, որ ձեր ունեցած այս իրավունքը ինչ-​որ ձևով գայթակղության քար չդառնա թույլերի համար+։ 10  Եթե որևէ մեկը տեսնի քեզ՝ գիտելիքներ ունեցողիդ, որ կուռքի տաճարում նստած հաց ես ուտում, արդյոք այդ թույլ անհատի խիղճը համարձակություն չի՞ ստանա այն աստիճան, որ կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտի+։ 11  Փաստորեն՝ քո գիտելիքների պատճառով թույլ անհատը կործանվում է, քո եղբա՛յրը, որի համար Քրիստոսը մահացավ+։ 12  Սակայն երբ դուք այս կերպով մեղք եք գործում ձեր եղբայրների դեմ և վնասում եք նրանց թույլ խիղճը+, Քրիստոսի դեմ եք մեղք գործում։ 13  Հետևաբար, եթե կերակուրը գայթակղեցնում է իմ եղբորը+, էլ երբեք միս չեմ ուտի, որպեսզի չգայթակղեցնեմ նրան+։

Ծանոթագրություններ