1 Հովհաննես 2։1-29

2  Որդյակնե՛րս, գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք+։ Սակայն եթե մեկը մեղք գործի, օգնական+ ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոսին՝ արդարին+։  Նա հաշտության+ զոհ+ է մեր մեղքերի համար+, բայց ոչ միայն մեր մեղքերի+, այլև ամբողջ աշխարհի+։  Եթե պահում ենք նրա պատվիրանները+, դրանով իմանում ենք, որ ճանաչում ենք նրան։  Ով ասում է՝ «ես ճանաչում եմ նրան»+ և չի պահում նրա պատվիրանները+, ստախոս է, և ճշմարտություն չկա այդ մարդու մեջ+։  Իսկ ով պահում է նրա խոսքը+, նրանում իրոք Աստծու սերը կատարյալ է դարձել+։ Սրանով էլ իմանում ենք, որ միության մեջ ենք նրա հետ+։  Ով ասում է, թե նրա հետ միության մեջ է մնում+, պարտավոր է վարվել այնպես, ինչպես որ նա վարվեց+։  Սիրելինե՛ր, ոչ թե նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրան+, որը դուք սկզբից ունեիք+։ Այս հին պատվիրանը խոսքն է, որը դուք լսեցիք։  Բայցևայնպես, մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, որին նա հետևեց և որին հետևում եք դուք, որովհետև խավարն+ անցնում է, և ճշմարիտ լույսն+ արդեն շողում է։  Ով ասում է, թե լույսի մեջ է, բայց ատում+ է իր եղբորը, նա մինչև հիմա խավարի մեջ է+։ 10  Ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է մնում+ և չի գայթակղվում+։ 11  Սակայն նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է և քայլում է խավարի մեջ+ ու չգիտի, թե ուր է գնում+, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։ 12  Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը հանուն նրա անվան ներվել են+։ 13  Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից է+։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր+, որովհետև դուք հաղթեցիք Չարին+։ Գրում եմ ձեզ, երեխանե՛ր+, որովհետև դուք ճանաչեցիք Հորը+։ 14  Գրում եմ ձեզ, հայրե՛ր+, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից է+։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք ուժեղ եք+, և Աստծու խոսքը մնում է ձեր մեջ+, և դուք հաղթեցիք Չարին+։ 15  Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է+։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրանում չէ+, 16  որովհետև ամեն բան, որ աշխարհի մեջ է+՝ մարմնի ցանկությունը+, աչքերի ցանկությունը+ և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը+, Հորից չէ, այլ աշխարհից է+։ 17  Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ+, բայց Աստծու կամքը կատարողը+ մնում է հավիտյան+։ 18  Զավակնե՛ր, արդեն վերջին ժամն է+։ Ինչպես լսել եք, նեռը* գալու է+։ Հիմա արդեն շատ նեռեր են հայտնվել+, ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է։ 19  Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին+, որովհետև եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային+։ Սակայն նրանք դուրս եկան, որպեսզի ակնհայտ լինի, որ բոլորը չեն մեզ նման+։ 20  Դուք օծվել եք սուրբ Աստծու կողմից+, և բոլորդ գիտելիք ունեք+։ 21  Չեմ գրում ձեզ այն պատճառով, որ ճշմարտությունը չգիտեք+, այլ որովհետև գիտեք այն+, և որովհետև ոչ մի սուտ ճշմարտությունից չէ+։ 22  Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը+։ Իսկ նեռը+ նա է, ով մերժում է Հորը և Որդուն+։ 23  Ամեն ոք, ով մերժում է Որդուն, Հոր հավանությունը չունի+։ Իսկ ով դավանում է+ Որդուն, ունի Հոր հավանությունը+։ 24  Ինչ վերաբերում է ձեզ, այն, ինչը սկզբից լսեցիք, թող ձեր սրտում մնա+։ Եվ եթե սկզբից ձեր լսածը ձեր սրտում մնա, դուք էլ միության+ մեջ կմնաք Որդու և Հոր հետ+։ 25  Սա է այն, ինչ նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը+։ 26  Այս բաները գրում եմ նրանց մասին, ովքեր փորձում են մոլորեցնել ձեզ+։ 27  Իսկ ձեզ Աստված իր ոգով օծեց+, և այն մնում է ձեր մեջ, ու կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի+։ Ոգով օծվելը ճշմարիտ է+ և սուտ չէ. այն սովորեցնում է ձեզ ամեն ինչի մասին+։ Ուրեմն ինչպես այն սովորեցրեց ձեզ, մնացեք նրա հետ միության մեջ+։ 28  Ուստի հիմա, որդյակնե՛ր+, մնացեք նրա հետ միության մեջ+, որ երբ նա հայտնվի+, մենք խոսելու ազատություն ունենանք+ և ամաչելով չհեռանանք նրանից իր ներկայության ժամանակ+։ 29  Եթե գիտեք, որ նա արդար է+, ապա գիտեք, որ ամեն արդարություն գործող նրանից է ծնված+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հակաքրիստոսը»։