1 Սամուել 12։1-25

12  Սամուելն ասաց ողջ Իսրայելին. «Ես լսեցի ձեր ձայնին ամեն ինչում, որ դուք ասացիք ինձ+, և թագավոր դրեցի, որ իշխի ձեզ վրա+։  Ահա թագավորը գնում է ձեր առաջից*+։ Իսկ ես ծերացել եմ+ ու ալեհեր դարձել+, բայց որդիներս ձեզ հետ են+։ Իմ պատանեկությունից մինչև այս օրը ես ձեր առջևից եմ գնացել*+։  Ահա՛ ես։ Վկայություն տվեք իմ դեմ Եհովայի առաջ և նրա օծյալի+ առաջ. ո՞ւմ ցուլը կամ ավանակն եմ վերցրել+, ո՞ւմ եմ խաբել կամ զրկանք պատճառել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք վերցրել, որ դրանով աչքերս փակեմ+։ Ասացե՛ք, և ես կփոխհատուցեմ ձեզ»+։  Նրանք էլ պատասխանեցին. «Դու մեզ չես խաբել, զրկանք չես պատճառել և ոչ մեկի ձեռքից ոչինչ չես վերցրել»+։  Եվ նա ասաց նրանց. «Եհովան վկա է ձեր դեմ, և նրա օծյալն+ էլ այսօր վկա է, որ դուք ոչինչ չեք գտել իմ ձեռքում»+։ Նրանք էլ ասացին. «Վկա՛ է»։  Սամուելն ասաց ժողովրդին. «Վկա՛ է Եհովան, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին հանեց Եգիպտոսից+։  Եվ հիմա կանգնե՛ք, և ես ձեզ կդատեմ Եհովայի առաջ ու կպատմեմ Եհովայի այն բոլոր արդար գործերը+, որ նա արեց ձեզ և ձեր հայրերի համար։  Երբ Հակոբը Եգիպտոս մտավ+, և ձեր հայրերը սկսեցին օգնության համար Եհովային կանչել+, Եհովան ուղարկեց Մովսեսին+ ու Ահարոնին, որպեսզի ձեր հայրերին Եգիպտոսից հանեն ու այս վայրում բնակեցնեն+։  Բայց նրանք մոռացան իրենց Աստված Եհովային+, և նա մատնեց*+ նրանց Հասորի բանակի զորագլուխ Սիսարայի+ ձեռքը, փղշտացիների ձեռքը+, Մովաբի թագավորի ձեռքը+, և սրանք պատերազմ մղեցին նրանց դեմ։ 10  Օգնության համար նրանք Եհովային կանչեցին+՝ ասելով. «Մենք մեղք գործեցինք+, քանի որ Եհովային թողեցինք, որպեսզի Բահաղներին+ ու Աստարտներին*+ ծառայենք։ Եվ հիմա ազատի՛ր+ մեզ մեր թշնամիների ձեռքից, որ քեզ ծառայենք»։ 11  Այդ ժամանակ Եհովան ուղարկեց Հերոբահաղին+, Բեդանին, Հեփթայեին+ ու Սամուելին+ և ձեզ ազատեց ձեր շուրջբոլորը գտնվող թշնամիների ձեռքից, որպեսզի դուք ապահովության մեջ բնակվեք+։ 12  Երբ տեսաք, որ Ամմոնի որդիների Նաաս+ թագավորը ձեր դեմ դուրս եկավ, ասացիք ինձ. «Ո՛չ, թող թագավո՛ր իշխի մեզ վրա»+, այն դեպքում, երբ ձեր Թագավորը Եհովան էր՝ ձեր Աստվածը+։ 13  Ահա այն թագավորը, որին դուք ընտրեցիք, և որի համար դուք խնդրեցիք+. ահա Եհովան ձեզ վրա մի թագավոր է դրել+։ 14  Եթե դուք վախենաք Եհովայից+, ծառայեք նրան+ ու հնազանդվեք նրա ձայնին+ և եթե չըմբոստանաք+ Եհովայի կարգադրությունների դեմ, ապա ձեր Աստված Եհովան ձեզ և ձեզ վրա իշխող թագավորի հետ կլինի։ 15  Բայց եթե չհնազանդվեք Եհովայի ձայնին+, ըմբոստանաք Եհովայի կարգադրությունների դեմ+, ապա Եհովայի ձեռքը ձեր և ձեր հայրերի դեմ կլինի+։ 16  Եվ հիմա կանգնեք ու տեսեք, թե ինչ մեծ գործ է Եհովան անելու ձեր աչքերի առաջ։ 17  Այսօր ցորենի հնձի+ ժամանակը չէ՞։ Ես կկանչեմ+ Եհովային, որ նա ձեզ որոտ ու անձրև տա+, և դուք կիմանաք ու կտեսնեք, որ ձեզ համար թագավոր խնդրելով՝ մեծ չարիք գործեցիք+ Եհովայի աչքին»։ 18  Սամուելը Եհովային կանչեց+, և Եհովան որոտ ու անձրև ուղարկեց այդ օրը+, այնպես որ ողջ ժողովուրդը սաստիկ վախեցավ Եհովայից ու Սամուելից։ 19  Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Քո Աստված Եհովային աղոթք արա+ քո ծառաների համար, որովհետև չենք ուզում մահանալ, քանի որ մեզ համար թագավոր խնդրելով՝ մեր բոլոր մեղքերի վրա մի չարիք էլ ավելացրինք»։ 20  Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք+։ Դուք այս ամբողջ չարիքը գործեցիք, սակայն մի՛ խոտորվեք Եհովայի ճանապարհից+ և ձեր ողջ սրտով Եհովային ծառայեք+։ 21  Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից+, որոնք ոչ մի օգուտ չեն բերում+ և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են։ 22  Եհովան հանուն իր մեծ անվան+ չի լքի+ իր ժողովրդին, որովհետև Եհովան որոշեց ձեզ իր ժողովուրդը դարձնել+։ 23  Իսկ ինձ համար անհնար է, որ դադարեմ ձեզ համար աղոթք անելուց և այդպիսով Եհովայի դեմ մեղք գործեմ+։ Ես պիտի սովորեցնեմ+ ձեզ բարի+ և ուղիղ ճանապարհը։ 24  Միայն թե վախեցե՛ք+ Եհովայից և ամբողջ սրտով ճշմարտությամբ ծառայե՛ք նրան+։ Հիշե՛ք, թե նա ինչ մեծ գործեր է արել ձեզ համար+։ 25  Բայց եթե դուք համառորեն շարունակեք չարություն գործել, թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը+ կկործանվեք»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Իմ պատանեկությունից ի վեր ես ծառայել եմ Աստծուն և առաջնորդել ձեզ»։
Կամ՝ «առաջնորդում է ձեզ»։
Բառացի՝ «վաճառեց»։
Տե՛ս 7։3-ի ծնթ.։