1 Սամուել 14։1-52

14  Մի օր Սավուղի որդի Հովնաթանն+ ասաց իր զենքերը կրող սպասավորին. «Ե՛կ անցնենք այն կողմը, ուր փղշտացիների պահապան զորքն է»։ Բայց այդ մասին նա իր հորը ոչինչ չասաց+։  Սավուղը կանգ էր առել Գաբաայի+ արվարձանում՝ նռնենու տակ, որ Մագրոնում է. նրա հետ մոտ վեց հարյուր մարդ կար+։  (Աքիան, որ Սելովում+ Եհովայի քահանա Հեղիի+ որդի Փենեհեսի+ որդի Իքաբոդի+ եղբայր Աքիտոբի+ որդին էր, եփուդ+ էր կրում)։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։  Այն կիրճերի միջև, որոնցով Հովնաթանը պատրաստվում էր անցնել դեպի փղշտացիների պահապան զորքը+, ամեն կողմում մեկ սրածայր ժայռ կար. նրանցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենա։  Այդ ժայռերից մեկը, որ սյան նման էր, հյուսիսային կողմում Մաքմասի+ դիմացն էր գտնվում, իսկ մյուսը հարավային կողմում էր՝ Գեբայի+ դիմացը։  Հովնաթանն ասաց իր սպասավոր զինակրին. «Ե՛կ անցնենք այն կողմը՝ դեպի այս անթլփատների+ պահապան զորքը։ Թերևս Եհովան հօգուտ մեզ ինչ-​որ բան անի, քանի որ Եհովայի համար արգելք չկա՝ շատերի միջոցով փրկել, թե քչերի»+։  Զինակիրն էլ ասաց նրան. «Արա այն, ինչ սրտումդ կա։ Գնա, ուր ուզում ես։ Ահա ես քեզ հետ եմ, ինչ էլ որ սիրտդ ուզենա անել»+։  Ուստի Հովնաթանն ասաց. «Մենք կանցնենք այդ մարդկանց մոտ և թող որ նրանց երևանք։  Եթե նրանք մեզ ասեն՝ «կանգնե՛ք այդտեղ, մինչև որ գանք ձեզ մոտ», ապա կմնանք տեղում և նրանց մոտ չենք բարձրանա։ 10  Իսկ եթե ասեն՝ «բարձրացե՛ք մեզ մոտ», կբարձրանանք, որովհետև Եհովան նրանց մեր ձեռքը կտա, և դա մեզ համար նշան կլինի»+։ 11  Հենց այդ ժամանակ նրանք երկուսով երևացին փղշտացիների պահապան զորքին, և փղշտացիներն ասացին. «Տեսե՛ք, եբրայեցիները դուրս են գալիս խորշերից, որտեղ թաքնվել էին»+։ 12  Ապա Հովնաթանին ու նրա զինակրին ասացին. «Հապա բարձրացե՛ք մեզ մոտ, և մենք ձեզ ցույց կտանք»+։ Հովնաթանն ասաց իր զինակրին. «Իմ հետևից բարձրացիր, որովհետև Եհովան նրանց Իսրայելի ձեռքն է մատնելու»+։ 13  Հենվելով իր ձեռքերի+ ու ոտքերի վրա՝ Հովնաթանը բարձրացավ, նրա զինակիրն էլ՝ իր հետևից։ Փղշտացիները ընկնում էին Հովնաթանի+ առաջ, զինակիրն էլ նրա հետևից էր սպանում նրանց+։ 14  Առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին մեկ քառորդ հեկտար* տարածքի վրա։ 15  Դաշտի մեջ բանակատեղիում գտնվողները, պահապան զորքի բոլոր մարդիկ և նույնիսկ կողոպտիչները+ դողացին վախից+։ Երկիրը սկսեց ցնցվել+, և Աստծուց սարսափ ընկավ բոլորի վրա+։ 16  Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից+ տեսան, որ ամբողջ բանակով մեկ իրարանցում է սկսվել+։ 17  Սավուղն ասաց իր հետ եղող մարդկանց. «Հաշվեք ու տեսեք, թե մեզնից ով է հեռացել»։ Եվ երբ նրանք հաշվեցին, պարզվեց, որ Հովնաթանն ու իր զինակիրը այնտեղ չեն։ 18  Սավուղն ասաց Աքիային+. «Մոտեցրու ճշմարիտ Աստծու տապանակը»+։ (Այդ օրը ճշմարիտ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)+։ 19  Մինչ Սավուղը քահանայի+ հետ խոսում էր, իրարանցումը փղշտացիների բանակում ավելի ու ավելի էր տարածվում։ Այդ ժամանակ Սավուղն ասաց քահանային. «Կա՛նգ առ»։ 20  Եվ այսպես՝ Սավուղն ու իր հետ եղող բոլոր մարդիկ հավաքվեցին+ ու գալով կռվի վայրը՝ տեսան, որ ամեն մեկի սուրը իր ընկերոջ դեմ էր ուղղված+. իրարանցումը շատ մեծ էր։ 21  Եվ այն եբրայեցիները, որոնք դրանից առաջ փղշտացիների+ կողմն էին անցել և նրանց հետ նրանց բանակում էին, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղող իսրայելացիներին։ 22  Այն բոլոր իսրայելացիները, ովքեր թաքնվել էին+ Եփրեմի լեռնային շրջանում, լսելով, որ փղշտացիները փախուստի են դիմել, նույնպես նրանց հետապնդեցին և կռվի մեջ մտան։ 23  Այդ օրը Եհովան փրկեց+ Իսրայելին, և պատերազմը անցավ Բեթ-​Ավեն+։ 24  Իսրայելացիները ուժասպառ էին եղել այդ օրը, բայց Սավուղը ժողովրդին երդում անել տվեց+՝ ասելով. «Անիծյա՛լ լինի այն մարդը, ով մինչև երեկո, նախքան իմ թշնամիներից վրեժ+ լուծելս, հաց ուտի»։ Եվ ոչ մեկը հաց չկերավ+։ 25  Դրանից հետո ամբողջ երկրից եկած մարդիկ մտան անտառ, և այդ ժամանակ այնտեղ մեղր+ կար։ 26  Մտնելով անտառ՝ նրանք տեսան, թե ինչպես է մեղրը ծորում+, բայց ոչ մեկը ձեռքը իր բերանը չտարավ, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից+։ 27  Հովնաթանը չէր լսել, որ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել+, ուստի մեկնեց իր ձեռքի գավազանի ծայրը, թաթախեց մեղրախորիսխի մեջ ու ձեռքը տարավ բերանը, և նրա աչքերը պայծառացան+։ 28  Այդ ժամանակ մարդկանցից մեկը նրան ասաց. «Քո հայրը ժողովրդին երդում անել տվեց՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, ով այսօր հաց ուտի»»+։ (Ժողովուրդը սկսել էր ուժասպառ լինել)+։ 29  Բայց Հովնաթանն ասաց. «Հայրս նեղության+ մեջ է գցել ժողովրդին։ Տեսեք, թե ինչպես աչքերս պայծառացան, երբ մի փոքր ճաշակեցի այդ մեղրից+։ 30  Որքան ավելի լավ կլիներ, եթե ժողովուրդն այսօր ինչ-​որ բան ուտեր+ թշնամուց վերցրած ավարից+։ Իսկ հիմա փղշտացիների մեջ կոտորածը մեծ չէ»+։ 31  Այդ օրը նրանք ջարդեցին փղշտացիներին Մաքմասից+ մինչև Այելոն+, և ժողովուրդը սաստիկ ուժասպառ եղավ+։ 32  Ժողովուրդը ագահորեն հարձակվեց ավարի վրա+, առավ ոչխարները, խոշոր անասուններն ու հորթերը, գետնի վրա մորթեց ու միսը արյունով կերավ+։ 33  Սավուղին հայտնեցին. «Տե՛ս, ժողովուրդը Եհովայի դեմ մեղք է գործում, քանի որ միսը արյունով է ուտում»+։ Նա էլ ասաց. «Դուք անհավատարմորեն վարվեցիք։ Մի մեծ քար գլորեք ինձ մոտ»։ 34  Այնուհետև Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվեք ու ասացեք նրանց. «Ձեզանից ամեն մեկը թող իր ցուլն ու իր ոչխարը ինձ մոտ բերի, այս տեղում մորթի և ուտի։ Եհովայի դեմ մեղք մի՛ գործեք և միսն արյունով մի՛ կերեք»»+։ Ուստի ամեն մեկն իր ցուլը բերեց, որն այդ գիշեր իր մոտ էր, և այնտեղ մորթեց։ 35  Սավուղը զոհասեղան+ շինեց Եհովայի համար։ Դա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Եհովայի+ համար։ 36  Ավելի ուշ Սավուղն ասաց. «Գիշերով հետապնդենք ու կողոպտենք փղշտացիներին մինչև լույսը բացվելը+ և նրանցից ոչ մեկին չթողնենք»+։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այն, ինչը հաճելի է քո աչքին»։ Իսկ քահանան ասաց. «Եկեք այստեղ ճշմարիտ Աստծուն մոտենանք»+։ 37  Եվ Սավուղը հարցրեց Աստծուն. «Հետապնդե՞մ փղշտացիներին+։ Կմատնե՞ս նրանց իսրայելացիների ձեռքը»+։ Բայց նա չպատասխանեց նրան այդ օրը+։ 38  Այդ ժամանակ Սավուղն ասաց. «Եկեք այստեղ+, ժողովրդի բոլոր գլխավորնե՛ր+, պարզեք ու տեսեք, թե ինչ մեղք է այսօր գործվել։ 39  Կենդանի՛ է Եհովան՝ Իսրայելի Ազատարարը, եթե նույնիսկ դա իմ որդի Հովնաթանն է արել, նա անհապաղ կմեռնի»+։ Սակայն ամբողջ ժողովրդից ոչ մեկը պատասխան չտվեց նրան։ 40  Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայելացիներին. «Դուք կլինեք մի կողմում, իսկ ես ու իմ որդի Հովնաթանը՝ մյուս կողմում»։ Ժողովուրդն էլ ասաց Սավուղին. «Արա այն, ինչը հաճելի է քո աչքին»+։ 41  Եվ Սավուղն ասաց Եհովային. «Ո՛վ Իսրայելի Աստված, պատասխան տուր թումիմի+ միջոցով»։ Վիճակն ընկավ Հովնաթանին ու Սավուղին, իսկ ժողովուրդը դուրս մնաց+։ 42  Սավուղն ասաց. «Վիճակ գցեք+ իմ ու իմ որդի Հովնաթանի միջև»։ Վիճակն ընկավ Հովնաթանին։ 43  Սավուղը Հովնաթանին հարցրեց. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»+։ Հովնաթանն էլ պատասխանեց նրան. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել+։ Եվ հիմա թող որ ես մեռնեմ»։ 44  Այդ ժամանակ Սավուղն ասաց. «Աստված այսպես ու սրանից ավելին թող անի+, եթե դու, Հովնաթա՛ն, չմեռնես»+։ 45  Բայց ժողովուրդն ասաց Սավուղին. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, ով այս մեծ փրկությունը+ բերեց Իսրայելին։ Անհնա՛ր է+։ Կենդանի՛ է Եհովան+, նրա գլխից մի մազ+ անգամ գետին չի ընկնի, քանի որ այսօր նա Աստծով գործեց»+։ Այսպես ժողովուրդը փրկեց+ Հովնաթանին, և նա չմեռավ։ 46  Սավուղը դադարեց փղշտացիներին հետապնդելուց, և փղշտացիները գնացին իրենց երկիրը+։ 47  Սավուղը ամրապնդեց թագավորական իշխանությունը Իսրայելի վրա+ և պատերազմեց իր շուրջը գտնվող բոլոր թշնամիների դեմ՝ Մովաբի+, Ամմոնի+ որդիների, Եդոմի+, Զոբայի+ թագավորների և փղշտացիների+ դեմ։ Ուր էլ որ նա գնում էր, դատաստան էր տեսնում թշնամիների նկատմամբ+։ 48  Նա խիզախորեն գործեց+. Ամաղեկին ջարդեց+ և Իսրայելին ազատեց իր կողոպտիչների ձեռքից։ 49  Սավուղի որդիներն էին՝ Հովնաթանը+, Եսվին և Մելքիսավեն+, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին՝ ավագինը՝ Մերոբ+, իսկ կրտսերինը՝ Մեղքող+։ 50  Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի դուստրը, իսկ նրա զորագլուխը Աբեներն+ էր, որը Ների որդին էր և Սավուղի հորեղբայրը։ 51  Կիսը+ Սավուղի հայրն էր, իսկ Ները+ Աբեների հայրն էր՝ Աբիելի որդին։ 52  Սավուղի բոլոր օրերին ծանր պատերազմներ եղան փղշտացիների դեմ+։ Երբ Սավուղը տեսնում էր որևէ ուժեղ կամ խիզախ մարդու, իր մոտ էր վերցնում+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «դաշտի կեսը զբաղեցնող տարածքում, որը զույգ եզը կարող է հերկել մեկ օրվա ընթացքում»։