1 Սամուել 19։1-24

19  Ի վերջո, Սավուղը խոսեց իր որդի Հովնաթանի և իր բոլոր ծառաների հետ Դավթին սպանելու մասին+։  Մինչդեռ Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դավթին+, այդ պատճառով էլ ասաց նրան. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել։ Խնդրում եմ, առավոտյան զգույշ եղիր, թաքնվիր մի ծածուկ տեղում և մնա այնտեղ+։  Իսկ ես դուրս կգամ ու կկանգնեմ հորս կողքին այն դաշտում, որտեղ դու կլինես, հորս հետ քեզ համար կխոսեմ ու կտեսնեմ, թե ինչ կլինի, և հետո կտեղեկացնեմ քեզ»+։  Ուստի Հովնաթանը Սավուղի մոտ լավը+ խոսեց Դավթի մասին՝ ասելով. «Թող թագավորը իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի+, քանի որ նա քո դեմ մեղք չի գործել և քեզ համար շատ բարի գործեր է արել+։  Իր հոգին վտանգի ենթարկելով+՝ նա սպանեց փղշտացուն+, ու Եհովան մեծ փրկություն+ տվեց ողջ Իսրայելին։ Դու տեսար դա և ուրախացար։ Ուրեմն ինչո՞ւ մեղք գործես անմեղ արյան դեմ և զուր տեղը+ սպանես Դավթին»+։  Սավուղը հնազանդվեց Հովնաթանի ձայնին ու երդվեց. «Կենդանի՛ է Եհովան+. նա չի՛ սպանվի»։  Դրանից հետո Հովնաթանը կանչեց Դավթին ու պատմեց նրան այս բոլոր խոսքերը։ Ապա Հովնաթանը Դավթին բերեց Սավուղի մոտ, և նա առաջվա պես նրա մոտ մնաց+։  Որոշ ժամանակ անց նորից պատերազմ բռնկվեց, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ կռվելու։ Նա մեծ կոտորածով ջարդեց նրանց+, և նրանք փախան նրա առաջից+։  Մի անգամ, երբ Սավուղը նիզակը ձեռքին իր տանը նստած էր, Եհովայից չար ոգի+ եկավ նրա վրա։ Այդ ժամանակ Դավիթը քնար էր նվագում։ 10  Սավուղը փորձեց Դավթին նիզակով պատին գամել+, բայց նա խույս տվեց+ Սավուղից, այնպես որ նիզակը պատի մեջ խրվեց։ Դավիթը փախուստի դիմեց, որ ազատվի այդ գիշեր+։ 11  Ավելի ուշ Սավուղը մարդիկ ուղարկեց+ Դավթի տուն, որպեսզի հսկեն տունը և առավոտյան սպանեն նրան+։ Սակայն Դավթի կին Մեղքողը ասաց իր ամուսնուն. «Եթե այս գիշեր դու չազատես քո հոգին, վաղը քեզ կսպանեն»։ 12  Մեղքողը շտապեց օգնել Դավթին, որպեսզի նա իջնի պատուհանից և կարողանա փախչել ու ազատվել+։ 13  Ապա Մեղքողը մի թերափիմ+ վերցրեց, դրեց մահճակալի վրա և նրա գլխի տեղը այծի մազից գործած ծածկոց դնելով՝ վրան հանդերձ գցեց։ 14  Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու, բայց Մեղքողն ասաց. «Նա հիվանդ է»+։ 15  Այդ ժամանակ Սավուղը մարդիկ ուղարկեց՝ Դավթին տեսնելու և նրանց պատվիրեց. «Մահճակալով հանդերձ նրան ինձ մոտ բերեք, որ սպանեմ»+։ 16  Երբ ուղարկվածները եկան, տեսան, որ անկողնու վրա թերափիմ է դրված, իսկ գլխի տեղը՝ այծի մազից գործած ծածկոց։ 17  Սավուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր+ ու իմ թշնամուն+ բաց թողեցիր, և նա կարողացավ ազատվել»։ Իսկ Մեղքողը պատասխանեց Սավուղին. «Նա ինձ ասաց. «Բա՛ց թող ինձ։ Ինչի՞ համար քեզ սպանեմ»»։ 18  Դավիթը փախավ ու ազատվեց+։ Նա եկավ Սամուելի մոտ՝ Ռամա+, և պատմեց նրան այն ամենը, ինչ որ Սավուղն արել էր իրեն։ Դրանից հետո ինքը և Սամուելը գնացին ու բնակվեցին Նավաթում+։ 19  Որոշ ժամանակ անց լուրը հասցրին Սավուղին. «Դավիթը Նավաթում է՝ Ռամայում»։ 20  Սավուղն իսկույն մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին։ Երբ նրանք տեսան մարգարեներից տարեցներին մարգարեություն անելիս, և Սամուելին, որ գլխավորում էր նրանց, Աստծու ոգին+ եկավ Սավուղի մարդկանց վրա, և նրանք էլ սկսեցին իրենց մարգարեների պես պահել+։ 21  Երբ այդ մասին հաղորդեցին Սավուղին, անմիջապես ուրիշ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ սկսեցին իրենց մարգարեների պես պահել։ Այդ ժամանակ Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, բայց սրանք էլ սկսեցին իրենց մարգարեների պես պահել։ 22  Ի վերջո, նա ինքը գնաց Ռամա ու հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրամբարը՝ հարցրեց. «Ո՞ւր են Սամուելն ու Դավիթը»։ Նրան պատասխանեցին. «Նավաթում+ են՝ Ռամայում»։ 23  Այնտեղից նա գնաց Նավաթ, որ Ռամայում է, և Աստծու ոգին+ նրա վրա եկավ։ Ճանապարհին՝ մինչև Ռամայի Նավաթ հասնելը, նա իրեն մարգարեի պես էր պահում։ 24  Նա էլ իր վրայից հանելով հանդերձները՝ Սամուելի առաջ իրեն մարգարեի պես պահեց և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը մերկ վիճակում ընկած մնաց գետնին+։ Ահա թե ինչու սկսեցին ասել. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»+։

Ծանոթագրություններ