1 Սամուել 21։1-15

21  Դավիթը եկավ Նոբ+՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Դավթին տեսնելով՝ Աքիմելեքը+ վախեցավ ու հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»+։  Դավիթն էլ պատասխանեց Աքիմելեքին. «Թագավորը ինձ մի հանձնարարություն է տվել+ և ասել. «Թող ոչ ոք չիմանա, թե ինչի համար եմ քեզ ուղարկում և թե ինչ եմ քեզ պատվիրել»։ Ես իմ մարդկանց հետ այսինչ տեղն եմ պայմանավորվել։  Եթե ձեռքիդ տակ հինգ հաց ունես, կամ ինչ որ գտնես, տուր ինձ»+։  Բայց քահանան պատասխանեց Դավթին. «Ձեռքիս տակ սովորական հաց չունեմ, այլ սուրբ հաց կա+։ Կտամ, միայն եթե քեզ հետ եղող մարդիկ հեռու են մնացել կանանցից»+։  Դավիթն էլ պատասխանեց քահանային. «Կանայք մեզանից հեռու են, ինչպես այն ժամանակ, երբ ես դուրս եկա պատերազմի+։ Ինձ հետ եղող մարդկանց մարմինները սուրբ են նույնիսկ այն դեպքում, երբ հանձնարարությունը սովորական է, առավել ևս այսօր բոլորի մարմինները սուրբ են»։  Այդ ժամանակ քահանան նրան տվեց այն, ինչը սուրբ էր+, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի ընծայված հացերից, որոնք վերցրել էին Եհովայի առաջից+, որպեսզի վերցնելու օրը թարմ հաց դնեին։  Այդ օրը Սավուղի ծառաներից մեկը, որը չէր կարող գնալ+ Եհովայի առջևից, այնտեղ էր։ Նա Դովեկ+ անունով մի եդոմացի էր+ և Սավուղի հովիվների գլխավորն էր+։  Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր ունե՞ս, որովհետև սուրս ու զենքերս չեմ վերցրել, քանի որ թագավորի հանձնարարությունը հրատապ էր»։  Քահանան ասաց. «Փղշտացի Գողիաթի սուրը+, որին սպանեցիր Էլայի հովտում+, այստեղ է՝ եփուդի+ ետևում մի թիկնոցով փաթաթած։ Եթե դա կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի, ուրիշը չկա»։ Դավիթն էլ ասաց. «Դրա նմանը չկա։ Ինձ տուր այն»։ 10  Այդ օրը Դավիթը վեր կացավ ու շարունակեց փախչել+ Սավուղից և, ի վերջո, եկավ Գեթի+ թագավորի՝ Անքուսի մոտ։ 11  Անքուսի ծառաներն ասացին նրան. «Մի՞թե սա Դավիթը չէ+, այս երկրի թագավորը։ Մի՞թե սրան չէին պարերով դիմավորում+ ու ասում. «Սավուղը հազարավորների զարկեց, Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»+։ 12  Այս խոսքերն անհանգստացրին Դավթի սիրտը, և նա Անքուսից՝ Գեթի թագավորից, շատ վախեցավ+։ 13  Ուստի երբ նրան ուզում էին բռնել, նրանց+ առջև իրեն խելագար ձևացրեց+ և իրեն խելագարի պես պահեց. դռների փեղկերի վրա նշաններ էր գծում ու լորձունքները ծորեցնում էր իր մորուքի վրայով։ 14  Անքուսն ասաց իր ծառաներին. «Տեսնում եք, որ այս մարդը խենթ է։ Ինչո՞ւ եք սրան ինձ մոտ բերել։ 15  Ի՛նչ է, ես խենթերի կարո՞տ եմ, որ սրան բերել եք ինձ մոտ, որ խենթություն անի։ Սա իմ տո՞ւնը պիտի մտնի»։

Ծանոթագրություններ