1 Սամուել 22։1-23

22  Դավիթը գնաց այնտեղից+ ու փախավ+ Ոդողոմի+ քարայրը+։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին այդ մասին և իջան նրա մոտ։  Նեղության մեջ գտնվող+, պարտք ունեցող+ ու սրտով վիրավորված+ մարդիկ հավաքվեցին նրա մոտ+, և նա նրանց առաջնորդը դարձավ+։ Դավթի մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։  Այնտեղից Դավիթը գնաց Մասփա, որ Մովաբում է, և Մովաբի թագավորին ասաց+. «Խնդրում եմ, թո՛ւյլ տուր, որ հայրս ու մայրս+ ձեզ մոտ մնան, մինչև որ իմանամ, թե Աստված ինձ ինչ է անելու»։  Ուստի նա բերել տվեց նրանց Մովաբի թագավորի առաջ, և նրանք թագավորի մոտ բնակվեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը անմատչելի տեղում էր թաքնված+։  Որոշ ժամանակ անց Գադ+ մարգարեն ասաց Դավթին. «Մի՛ մնա այս անմատչելի տեղում։ Դուրս եկ ու գնա Հուդայի երկիր»+։ Դավիթն էլ գնաց և Հարեթի անտառը մտավ։  Սավուղը լսեց, որ Դավիթն ու նրա մարդիկ գտնվել են։ Այդ ժամանակ Սավուղը Գաբաայում նստած էր կարմրանի+ ծառի տակ՝ մի բարձր տեղում. նիզակը+ ձեռքին էր, և նրա բոլոր ծառաները նրա կողքին էին կանգնած։  Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, ո՛վ Բենիամինի որդիներ։ Ի՞նչ է, Հեսսեի որդի՞ն+ էլ է ամենքիդ արտեր ու խաղողի այգիներ տալու+ կամ ամենքիդ հազարապետներ+ ու հարյուրապետներ նշանակելու։  Բոլորդ իմ դեմ եք միաբանվել։ Ձեր մեջ չկա մեկը, որ ինձ տեղյակ պահի+, որ իմ որդին ուխտ+ է կապել Հեսսեի որդու հետ։ Եվ չկա մեկը, որ ինձ ցավակից լինի ու հայտնի, որ որդիս իմ ծառային իմ դեմ է վեր կացրել ինձ դարանամուտ լինելու համար, ինչպես որ այսօր է անում»։  Այդ ժամանակ եդոմացի Դովեկը+, որ Սավուղի ծառաների վրա էր կարգվել, ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկել էր Նոբ՝ Աքիտոբի+ որդի Աքիմելեքի+ մոտ։ 10  Սա էլ Եհովային հարցրեց+ նրա մասին, նաև մթերք+ ու փղշտացի Գողիաթի սուրը+ տվեց նրան»։ 11  Թագավորն իսկույն մարդ ուղարկեց ու կանչել տվեց Աքիտոբի որդի Աքիմելեք քահանային և նրա հոր ամբողջ տունը՝ Նոբում+ եղող քահանաներին։ Եվ բոլորն էլ թագավորի մոտ եկան։ 12  Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»։ Եվ նա պատասխանեց. «Ահա՛ ես, տե՛ր իմ»։ 13  Սավուղը շարունակեց. «Ինչո՞ւ եք դու և Հեսսեի որդին միաբանվել իմ դեմ+։ Դու նրան հաց ու սուր ես տվել, նրա մասին Աստծուն ես հարցրել, որ վեր կենա ինձ դարանամուտ լինի, ինչպես որ այսօր է անում»+։ 14  Աքիմելեքն էլ պատասխանեց թագավորին. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի+ նման. նա հավատարիմ+ մարդ է, թագավորի փեսա+, թիկնապահներիդ վերակացուն է և քո տան մեջ պատիվ ունի+։ 15  Մի՞թե ես այսօր եմ սկսել նրա մասին Աստծուն հարցնել+։ Ամենևի՛ն։ Թող թագավորը իր ծառային և իմ հոր ամբողջ տանը չմեղադրի, քանի որ քո ծառան այս բոլոր բաներից քիչ կամ շատ բան չգիտեր»+։ 16  Բայց թագավորն ասաց. «Աքիմելե՛ք, դու անպատճառ պիտի մեռնես+, դու և քո հոր ամբողջ տունը»+։ 17  Եվ իր մոտ կանգնած սուրհանդակներին+ կարգադրեց. «Հե՛տ դարձեք ու սպանե՛ք Եհովայի քահանաներին, որովհետև նրանք Դավթին կողմնակից են և գիտեին, որ նա փախչում է, բայց իմ ականջին չհասցրին»+։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել և սպանել Եհովայի քահանաներին+։ 18  Այդ ժամանակ թագավորն ասաց Դովեկին+. «Դո՛ւ հետ դարձիր ու սպանիր քահանաներին»։ Եդոմացի+ Դովեկը անմիջապես հետ դարձավ և սպանեց նրանց+։ Այդ օրը նա կտավե եփուդ+ կրող ութսունհինգ քահանա սպանեց։ 19  Քահանաների Նոբ+ քաղաքն էլ սրի բերանով զարկեց. տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, ցուլ, ավանակ թե ոչխար սրի քաշեց։ 20  Սակայն Աքիտոբի որդի Աքիմելեքի որդիներից մեկը, որի անունն էր Աբիաթար+, փախավ ու Դավթի հետևից գնաց։ 21  Աբիաթարն ասաց Դավթին. «Սավուղը սպանեց Եհովայի քահանաներին»։ 22  Դավիթն էլ ասաց Աբիաթարին. «Ես գիտեի, որ եդոմացի Դովեկը անպայման կհաղորդեր Սավուղին+, որովհետև այն օրը նա այնտեղ էր+։ Ես եմ պատասխանատու քո հոր տան ամեն հոգու մահվան համար։ 23  Մնա ինձ մոտ։ Մի՛ վախեցիր, որովհետև ով որ փնտրում է իմ հոգին, քո հոգին էլ է փնտրում։ Դու իմ պաշտպանության տակ կլինես»+։

Ծանոթագրություններ