1 Սամուել 23։1-29

23  Որոշ ժամանակ անց Դավթին տեղեկացրին՝ ասելով. «Փղշտացիները պատերազմում են Կեիլայի+ դեմ, նրանք կողոպտում են կալերը»+։  Դավիթը հարցրեց+ Եհովային. «Գնա՞մ ջարդեմ այդ փղշտացիներին»։ Եհովան պատասխանեց. «Գնա ու ջարդիր փղշտացիներին և փրկիր Կեիլան»։  Մինչդեռ Դավթի մարդիկ ասացին նրան. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի+ մեջ ենք վախենում, ուր մնաց թե Կեիլա գնանք՝ փղշտացիների+ զորքերի դեմ»։  Ուստի Դավիթը նորից հարցրեց Եհովային+։ Եհովան էլ պատասխանեց նրան՝ ասելով. «Վեր կաց ու իջիր Կեիլա, քանի որ փղշտացիներին քո ձեռքն եմ հանձնում»+։  Դավիթն ու իր մարդիկ գնացին Կեիլա և պատերազմեցին փղշտացիների դեմ, քշեցին տարան նրանց անասուններին, իսկ նրանց մեծ կոտորածով ջարդեցին. Դավիթը այսպես փրկեց Կեիլայի բնակիչներին+։  Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը+ փախավ Դավթի մոտ՝ Կեիլա, նրա մոտ իջավ՝ եփուդը+ ձեռքին։  Որոշ ժամանակ անց լուրը հասցրին Սավուղին. «Դավիթը Կեիլա է եկել»+։ Սավուղն էլ ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել*+, որովհետև նա մտել ու փակվել է դռներ ու նիգեր ունեցող քաղաքում»։  Ուստի Սավուղն ամբողջ ժողովրդին պատերազմի կանչեց, որպեսզի Կեիլա իջնեն և շրջապատեն Դավթին ու նրա մարդկանց։  Երբ Դավիթն իմացավ, որ Սավուղը չարիք+ է նյութել իր դեմ, Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մո՛տ բեր»+։ 10  Դավիթն ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, քո ծառան լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլա և իմ պատճառով քաղաքն ավերակների վերածել+։ 11  Արդյոք Կեիլայի բնակիչները ինձ նրա ձեռքը կմատնե՞ն։ Սավուղը կիջնի՞ այստեղ, ինչպես որ քո ծառան լսեց։ Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, հայտնիր քո ծառային, խնդրում եմ»։ Եհովան պատասխանեց՝ կիջնի+։ 12  Դավիթը շարունակեց հարցնել. «Արդյոք Կեիլայի բնակիչները ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եհովան պատասխանեց՝ կմատնեն+։ 13  Դավիթն ու իր հետ եղողները՝ մոտավորապես վեց հարյուր մարդ+, անմիջապես դուրս եկան Կեիլայից ու գնացին ուր որ կարող էին գնալ։ Երբ Սավուղին հայտնեցին, որ Դավիթը փախել է Կեիլայից, նա չգնաց այնտեղ։ 14  Դավիթը մնաց անապատի անառիկ վայրերում՝ Զիփ+ անապատի լեռնային մասերում։ Սավուղն անդադար փնտրում էր Դավթին+, բայց Աստված նրան չէր մատնում Սավուղի ձեռքը+։ 15  Դավիթը վախենում էր Սավուղից, որովհետև նա դուրս էր եկել նրա հոգին որոնելու։ Այդ ժամանակ Դավիթը Զիփ անապատում էր՝ Հորեշում*+։ 16  Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Դավթի մոտ՝ Հորեշ, որ նրան Աստծով+ զորացնի+։ 17  Նա ասաց Դավթին. «Մի՛ վախեցիր+, իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի։ Դու թագավոր կդառնաս+ Իսրայելի վրա, և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի այդ մասին»+։ 18  Այնուհետև նրանք երկուսով ուխտ կապեցին+ Եհովայի առաջ։ Դավիթը մնաց Հորեշում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։ 19  Մի որոշ ժամանակ անց Զիփի+ բնակիչները վեր ելան Սավուղի մոտ՝ Գաբաա+, ու ասացին. «Չէ՞ որ Դավիթը մեզանից հեռու չի թաքնված+, Հորեշի+ անառիկ վայրերում է՝ Եքելայի բլրի վրա+, որ Եսիմոնի+ աջ կողմում է։ 20  Եվ հիմա, ո՛վ թագավոր, եթե քո հոգին իջնել է ցանկանում+, իջի՛ր, իսկ մեր գործը նրան թագավորի ձեռքը հանձնելն է»+։ 21  Սավուղը պատասխանեց. «Օրհնյալ եք Եհովայից+, որ կարեկից եղաք իմ հանդեպ։ 22  Խնդրում եմ, գնացեք ու շարունակեք հետևել նրան, պարզեք ու տեսեք, թե նա ուր է ոտք դնում, և ով է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է+։ 23  Տեսեք ու հայտնաբերեք բոլոր այն տեղերը, որտեղ նա թաքնվում է, վերադարձեք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, և այդ ժամանակ ես ձեզ հետ կգամ։ Եվ եթե նա այս երկրում է, ապա ես էլ կփնտրեմ նրան Հուդայի հազարավորների+ մեջ»։ 24  Ուստի նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ+, իսկ այդ ժամանակ Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի+ անապատում էր՝ Արաբայում+՝ Եսիմոնից հարավ։ 25  Սավուղն ու իր մարդիկ գնացին նրան փնտրելու+։ Երբ այդ մասին տեղեկացրին Դավթին, նա անմիջապես իջավ ժայռի+ մոտ ու շարունակեց մնալ Մաոնի անապատում։ Լսելով այդ մասին՝ Սավուղը սկսեց Մաոնի անապատում հետապնդել+ Դավթին։ 26  Ի վերջո, Սավուղը եկավ լեռան այս կողմը, իսկ Դավիթն ու իր մարդիկ լեռան մյուս կողմում էին։ Դավիթը շտապեց փախչել+ Սավուղից, սակայն Սավուղն ու իր մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն+։ 27  Եվ ահա մի լրաբեր եկավ Սավուղի մոտ ու ասաց. «Շտապի՛ր, ե՛կ, փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։ 28  Սավուղը դադարեցրեց Դավթին հետապնդելն+ ու գնաց, որ դուրս գա փղշտացիների դեմ։ Դրա համար էլ այդ վայրը կոչեցին Բաժանումների ժայռ։ 29  Այնտեղից Դավիթը բարձրացավ Ենգադիի+ անառիկ վայրերն ու մնաց այնտեղ։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վաճառել»։
Նշ. է «անտառոտ տեղեր»։