1 Սամուել 28։1-25

28  Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց բանակները, որ պատերազմեն Իսրայելի դեմ+։ Անքուսն ասաց Դավթին. «Քեզ անշուշտ հայտնի է, որ դու պետք է ինձ հետ պատերազմի գնաս, դու և քո մարդիկ»+։  Դա լսելով՝ Դավիթն ասաց Անքուսին. «Դու լավ գիտես, թե ինչ պիտի անես քո ծառային»։ Անքուսն էլ ասաց Դավթին. «Դրա համար էլ քեզ ընդմիշտ իմ թիկնապահն եմ դարձնելու»+։  Այդ ժամանակ Սամուելը մահացել էր, և բոլոր իսրայելացիները նրա համար սուգ էին արել ու թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում+։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին+։  Փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակ դրեցին Սունամում+։ Սավուղն էլ հավաքեց բոլոր իսրայելացիներին ու բանակ դրեց Գելբուեում+։  Տեսնելով փղշտացիների բանակը՝ Սավուղը վախեցավ, և նրա սիրտը վախից դող ընկավ+։  Թեպետ Սավուղը հարցնում էր Եհովային+, սակայն Եհովան չէր պատասխանում նրան+ ո՛չ երազներով+, ո՛չ ուրիմով+ և ո՛չ էլ մարգարեների+ միջոցով։  Այդ ժամանակ Սավուղն ասաց իր ծառաներին. «Ինձ համար մի ոգեհարց+ կին գտեք, որ ես գնամ նրա մոտ ու հարցնեմ նրան»։ Ծառաներն էլ ասացին. «Ահա Ենդորում+ մի ոգեհարց կին կա»։  Սավուղն էլ հանեց իր հանդերձները+, ուրիշ հանդերձներ հագավ և երկու մարդկանց հետ գիշերով+ եկավ այդ կնոջ մոտ։ Նա ասաց. «Գուշակությո՛ւն արա+, խնդրում եմ, և կանչի՛ր նրան, ում որ քեզ կասեմ»։  Բայց կինն ասաց նրան. «Քեզ հայտնի է, թե ինչ արեց Սավուղը. ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից+։ Ինչո՞ւ ես իմ հոգու դեմ որոգայթ լարում. որ սպանե՞ս ինձ»+։ 10  Սավուղն էլ Եհովայով երդվեց՝ ասելով. «Կենդանի՛ է Եհովան+, այս բանի համար քեզ վրա հանցանք չի ընկնի»։ 11  Այդ ժամանակ կինը հարցրեց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Նա էլ ասաց. «Սամուելի՛ն կանչիր»+։ 12  Տեսնելով «Սամուելին»+՝ կինը սկսեց բարձր ձայնով աղաղակել և Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հենց Սավուղն ես»։ 13  Բայց թագավորն ասաց նրան. «Մի՛ վախեցիր։ Ասա՛, ի՞նչ տեսար»։ Կինն ասաց Սավուղին. «Գետնից դուրս եկող աստծու+ տեսա»։ 14  Նա անմիջապես հարցրեց. «Ի՞նչ տեսք ուներ»։ Նա էլ պատասխանեց. «Մի ծեր մարդ էր բարձրանում, և նրա հագին վերնահագուստ+ կար»։ Այդ խոսքերից Սավուղը հասկացավ, որ դա «Սամուելն» էր+. նա ընկավ ծնկների վրա ու երեսը մինչև գետին խոնարհեց։ 15  «Սամուելը» հարցրեց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ անհանգստացրիր ու վեր հանեցիր»+։ «Սաստիկ նեղ վիճակում եմ+,– պատասխանեց Սավուղը,– փղշտացիները կռվում են իմ դեմ, իսկ Աստված ինձանից հեռացել է+ ու չի պատասխանում ո՛չ մարգարեների, ո՛չ էլ երազների+ միջոցով։ Դրա համար էլ կանչել եմ քեզ, որ ասես, թե ինչ պիտի անեմ»+։ 16  «Սամուելն» ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, եթե Եհովան հեռացել է քեզանից+ ու քո հակառակորդն է դարձել+։ 17  Եհովան անելու է այն, ինչը որ հայտնել է իմ միջոցով։ Եհովան քո ձեռքից խլելու է թագավորությունը+ և քո ընկեր Դավթին է տալու+։ 18  Քանի որ չհնազանդվեցիր Եհովայի ձայնին+ և նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա չգործադրեցիր+, այդ պատճառով էլ Եհովան այսօր քեզ հետ այդպես է վարվում։ 19  Եհովան քեզ հետ միասին Իսրայելին էլ է փղշտացիների ձեռքը հանձնելու+, և վաղը դու+ և քո որդիները+ ինձ հետ եք լինելու։ Իսրայելի ամբողջ բանակը Եհովան փղշտացիների ձեռքն է մատնելու»+։ 20  Սավուղը շատ վախեցավ «Սամուելի» խոսքերից և հենց այդ պահին ամբողջ հասակով վայր ընկավ գետին։ Նրա մեջ այլևս ուժ չմնաց, որովհետև մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։ 21  Մոտենալով Սավուղին և տեսնելով, որ նա մեծ տագնապի մեջ է՝ կինը ասաց նրան. «Քո աղախինը հնազանդվեց քո ձայնին, և հոգիս վտանգի ենթարկելով+՝ քո ասած խոսքերին հնազանդվեցի։ 22  Իսկ հիմա, խնդրում եմ, դու էլ քո աղախնի ձայնին հնազանդվիր և թույլ տուր, որ քո առաջ մի պատառ հաց դնեմ, որ ուտես և ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։ 23  Բայց նա մերժեց՝ ասելով. «Չե՛մ ուտի»։ Նրա ծառաներն ու այդ կինը շարունակեցին համոզել նրան. ի վերջո, նա հնազանդվեց նրանց, վեր կացավ գետնից ու նստեց անկողնու վրա։ 24  Այդ կինը իր տանը մի պարարտ հորթ+ ուներ։ Նա իսկույն մորթեց* այդ հորթը+, հետո վերցրեց ալյուրը, խմոր հունցեց և դրանով անթթխմոր հացեր թխեց։ 25  Ապա այդ բոլորը մատուցեց Սավուղին ու նրա ծառաներին, և նրանք կերան։ Հետո վեր կացան ու հենց նույն գիշերը գնացին+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «զոհաբերեց»։