1 Սամուել 29։1-11

29  Փղշտացիները+ իրենց բոլոր զորքերը հավաքեցին Աֆեկում, իսկ իսրայելացիները բանակ դրին Հեզրայելում+ գտնվող աղբյուրի մոտ։  Փղշտացիների դաշնակից կառավարիչները+ հարյուրներով ու հազարներով էին առաջ շարժվում, իսկ Դավիթն ու իր մարդիկ գնում էին Անքուսի+ հետևից։  Փղշտացիների իշխաններն ասացին. «Ինչո՞ւ են այս եբրայեցիներն+ այստեղ»։ Անքուսը պատասխանեց փղշտացիների իշխաններին. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ թագավորի ծառա Դավիթն է։ Ահա արդեն մեկ կամ երկու տարի է, որ ինձ մոտ է+, և ինձ մոտ եկած օրից մինչև այսօր ես նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»+։  Փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա ու ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն+։ Թող գնա այնտեղ, ուր որ նշանակել ես նրան։ Թույլ մի՛ տուր, որ մեզ հետ գա կռվելու, միգուցե կռվի ժամանակ մեր դեմ դուրս գա+։ Ուրիշ էլ ինչո՞վ նա պիտի արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխներով։  Սա այն Դավիթը չէ՞, որին պարերով էին դիմավորում ու ասում էին. «Սավուղը հազարավորների զարկեց, իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»+։  Անքուսը+ կանչեց Դավթին ու ասաց. «Կենդանի՛ է Եհովան+, դու ազնիվ մարդ ես, և ես կուզենայի+, որ ինձ հետ պատերազմի դուրս գայիր+, որովհետև ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել+։ Բայց դաշնակից կառավարիչների+ աչքին դու լավ չես երևում։  Ուստի դարձի՛ր ու գնա՛ խաղաղությամբ, որպեսզի մի վատ բան չանես փղշտացիների դաշնակից կառավարիչների աչքին»։  Բայց Դավիթն ասաց Անքուսին. «Ես ի՞նչ եմ արել+, և քեզ մոտ եկած օրից մինչև այսօր ի՞նչ վատ բան ես գտել քո ծառայի մեջ+, որ ես չպետք է գնամ ու կռվեմ իմ տեր թագավորի թշնամիների դեմ»։  Անքուսն էլ պատասխանեց Դավթին. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես լավն ես+։ Բայց փղշտացիների իշխաններն ասացին. «Թող մեզ հետ պատերազմի չգա»։ 10  Եվ հիմա առավոտ կանուխ վեր կացեք դու և քո տիրոջ ծառաները, որ քեզ հետ են եկել, առավոտ վաղ, հենց որ լույսը բացվի, վեր կացեք ու գնացեք»+։ 11  Դավիթն ու նրա մարդիկ առավոտյան վաղ վեր կացան+, որ վերադառնան փղշտացիների երկիրը, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել+։

Ծանոթագրություններ