1 Սամուել 3։1-21

3  Այդ ընթացքում պատանի Սամուելը Հեղի քահանայի առջև Եհովային էր ծառայում+։ Այդ օրերին Եհովայի+ խոսքը հազվագյուտ էր+, և տեսիլք+ գրեթե չկար։  Մի օր Հեղին պառկած էր իր տեղում. նրա աչքերը սկսել էին տկարանալ+, և նա չէր կարողանում տեսնել։  Աստծու ճրագը դեռ չէր հանգել։ Սամուելը պառկած էր Եհովայի տաճարում+, որտեղ Աստծու տապանակն էր գտնվում։  Եհովան կանչեց Սամուելին։ Նա պատասխանեց. «Այստե՛ղ եմ»+։  Ապա վազեց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստե՛ղ եմ, կանչե՞լ ես ինձ»։ Իսկ նա ասաց. «Չեմ կանչել։ Գնա պառկիր»։ Նա էլ գնաց ու պառկեց։  Եհովան նորից կանչեց. «Սամուե՛լ»+։ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու հարցրեց. «Ահա այստե՛ղ եմ, կանչե՞լ ես ինձ»։ Բայց նա ասաց. «Չեմ կանչել, որդյա՛կս+։ Գնա պառկիր»։  (Սամուելը դեռ չէր ճանաչում Եհովային, և Եհովայի խոսքը դեռ չէր հայտնվել նրան)+։  Եհովան երրորդ անգամ կանչեց. «Սամուե՛լ»։ Նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, չէ՞ որ կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Եհովան էր կանչում տղային։  Ուստի Հեղին ասաց Սամուելին. «Գնա պառկիր, և եթե հանկարծ քեզ կանչի, կասես. «Խոսի՛ր, Եհո՛վա, քո ծառան լսում է»»։ Սամուելն էլ գնաց ու պառկեց իր տեղը։ 10  Եհովան եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն էլ պատասխանեց. «Խոսի՛ր, քո ծառան լսում է»+։ 11  Այդ ժամանակ Եհովան ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելի մեջ այնպիսի բան եմ անելու+, որ ով որ լսի, նրա երկու ականջները կզնգան+։ 12  Այդ օրը Հեղիի վրա պիտի կատարեմ այն ամենը, ինչ որ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վերջ+։ 13  Ասա՛ նրան, որ ես մեկընդմիշտ դատելու եմ նրա տունը+ այս հանցանքի համար. նա գիտի+, որ իր որդիները անեծք են բերում Աստծու վրա+, իսկ նա չի հանդիմանում նրանց+։ 14  Այդ պատճառով էլ ես երդում եմ արել Հեղիի տան համար, որ ո՛չ զոհերը և ո՛չ էլ ընծաները Հեղիի տունը դարեդար չեն ազատելու իր հանցանքի համար պատժվելուց»+։ 15  Սամուելը պառկած մնաց մինչև առավոտ, իսկ հետո բաց արեց Եհովայի տան դռները+։ Սամուելը վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին+։ 16  Բայց Հեղին կանչեց Սամուելին. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ «Ես այստե՛ղ եմ»,– պատասխանեց նա։ 17  Նա էլ հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց քեզ։ Խնդրո՛ւմ եմ, մի՛ թաքցրու ինձանից+։ Աստված թող քեզ այսպես ու սրանից ավելին անի+, եթե քեզ ասած խոսքերից մի խոսք անգամ թաքցնես ինձանից»։ 18  Սամուելը բոլոր խոսքերը հայտնեց նրան և ոչինչ չթաքցրեց նրանից։ Եվ այդժամ նա ասաց. «Դա Եհովայից է։ Ինչը որ բարի է նրա աչքին, թող անի»+։ 19  Սամուելը մեծանում էր, և Եհովան նրա հետ էր+, ու նրա ասած խոսքերից ոչ մեկը գետին չընկավ+։ 20  Եվ ողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե+, իմացավ, որ Սամուելը Եհովայի համար մարգարե է նշանակված+։ 21  Եհովան նորից հայտնվեց+ Սելովում։ Այնտեղ Եհովան իրեն հայտնի դարձրեց Սամուելին Եհովայի խոսքի միջոցով+։

Ծանոթագրություններ